Թուրքիայի համար ծանր ժամանակներ ներսում և դրսում

Թուրքիան ինչպես ներքաղաքական, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից, ճգնաժամային փուլ է թևակոխում: Անցած շաբաթ տեղի ունեցած զարգացումները դրա վառ ապացույցն են: Վարչապետի վաշինգտոնյան այցելությամբ հագեցած, արտաքին քաղաքականությամբ մեկնարկած շաբաթը եզրափակվեց «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակմամբ կատարված ներքաղաքական երկրաշարժով: Անկասկած, քրդական

Ղարաբաղը` որպես նախապայմա՞ն

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաշինգտոնյան այցելության ժամանակ շատ պարզ և բացահայտ խոսեց. հրապարակավ հայտարարեց, որ «կապ» գոյություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացների միջև: Էրդողանը, Օբամայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ամերիկահայ լրագրողների հարցերին, հայտարարեց,

Հայ-թուրքական արձանագրությունները կկիսե՞ն արդյոք խորհրդարանի կայացրած մարտիմեկյան որոշման ճակատագիրը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության ընթացքում արած ամենահետաքրքիր հայտարարություններից մեկն այն էր, որ նա զուգահեռներ անցկացրեց Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացման գործընթացի և նույն խորհրդարանի` 2003թ. մարտի 1-ին կառավարության ներկայացրած փաստաթուղթը մերժելու

Իմ նախնիները չեն արել

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վաշինգտոնում իրեն ուղղված Հայոց ցեղասպանության պնդումների հետ կապված հարցին ի պատասխան, հայտարարեց. «Իմ նախնիները ցեղասպանություն չեն իրականացրել»: Ծայրահեղական պնդում, պատմությանը միակողմանիորեն մոտենալու արդյունք, պաշտպանվելու նպատակով ասված խոսքեր: «Իմ նախարարից, իմ նահանգապետից» հետո հիմա արդեն «իմ նախնիներն»

Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները թունավորող երկու կարևոր հարցերը

Դեպի Եվրամիություն ճանապարհը խցանող կիպրական ոտնաշղթան առաջիկա հինգ ամիսների ընթացքում քանդվելու է: Սակայն հարյուրամյա արյան վրեժի վերածված Հայկական հարցում դեռ նոր ենք ճանապարհ դուրս եկել: Ութսուն տարի շարունակ արևմտյան աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունները թունավորող երկու մեծ հարց կա: Առաջինը կիպրական

Ինչի՞ մասին են խոսելու Օբաման և Էրդողանը

Որո՞նք են լինելու մոտ մեկ շաբաթից Սպիտակ տանը կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգի գլխավոր հարցերը: Վաշինգտոնում արտաքին քաղաքականության ընթացքը բնորոշող դիպուկ մի արտահայտություն կա. «հրատապը միշտ կարևորից առաջ է»: Եվ հասկանալու համար, թե ինչի մասին են խոսելու երկու առաջնորդները, բավական է

Խաղաղությո՞ւն, թե՞ սփյուռք

«Խաղաղության համար ամեն ինչ արեցինք: Բոլոր ուղիները փորձեցինք: Մինչև վերջ օգտագործեցինք սեղանի շուրջ լուծում գտնելու հնարավորությունը: Մենք այլընտրանք չունենք այլևս: Դիմելու ենք բռնազավթված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելու միջոցին: Եվ ազատագրելու ենք»: Այս խոսքերը պատկանում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Փախստականների թաղամասում գոյապայքար մղողները (Հոդված – 5)

«Օրրան» կոչվածը միայն տուն չէ, ավելին է: Նրանում կյանք և «փոխկապակցված հարաբերությունների» աշխարհ կա: Մի օրրանից մյուսին հեշտությամբ չի կարելի անցնել, նրանից չեն կարող հրաժարվել ու գնալ: Եթե գնան էլ, ետևում շատ բան կթողնեն… Ղարաբաղում մեր լսած պատմություններն ահա այդ

Ղարաբաղի ազերի հարսները (Հոդված – 4)

Օրինակ, եթե մի օր զգաք, որ ձեր կեսը «թշնամացել է», ի՞նչ կանեք… Կթողնե՞ք այդ կեսին և կգնա՞ք: Թե՞… կնախընտրեք տեսնել, թե ինչպես է հեռանում ձեր մյուս կեսը: Լեռնային Ղարաբաղի Սարուշեն գյուղի բնակչուհի ազերի Գյուլիզար Գրիգորյանը նախընտրել է երկրորդ տարբերակը: Պատերազմի

Ավերակ դարձած քաղաքի տխուր պատմությունները (Հոդված – 3)

Պատերազմող կողմերից յուրաքանչյուրը պատմում է նույն պատմությունները, «ողբերգությունների շղթան», միայն թե յուրաքանչյուրն իր տեսանկյունից: Միմյանց թշնամացրած ցավերի համար մեղադրում են հակառակ կողմին: Նույն պատմություններն են պատմում և՛ ժամանակին «Կովկասի մշակութային մայրաքաղաք» համարվող քաղաքում մեզ հանդիպած մարդիկ, և՛ Ղարաբաղի հեռավոր անկյուններում