Փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հարավային Կովկասում Խորհրդային Միության փլուզումից հետո, հսկայական են: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն անցել են անհամաչափ, հաճախ անբարենպաստ և երբեմն ոգևորող զարգացումների միջով: Այս երեք երկրների տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակները շատ տարբեր են եղել,
Ընտրություններ 2012. հայացք ներսից
ՀԱՅԱՍՏԱՆ 2012. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամը, հետ նայելով անցած տարվան, փորձում է գնահատել Հայաստանում և նրա շուրջ իրողություններն ու զարգացումները: Միշտ էլ խնդիր կա, որ տարեկան այս զեկույցը չվերածվի սոսկ իրադարձությունների շարադրման: Մեր նպատակն է կենտրոնանալ միտումների և ինստիտուցիոնալ
Հրատարակություններ
Annual reports, books
Հայաստան 2013. Ակնկալիքների և անակնկալների տարի
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ Սիվիլիթաս հիմնադրամը զեկույցի տեսքով ամփոփում է անցած տարին՝ ուշադրության կենտրոնում պահելով փոփոխվող աշխարհը, տարածաշրջանն ու այդ միջավայրում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ներքաղաքական զարգացումներն ու միտումները, ինչպես նաև տնտեսությունը։ Ինչպես նախորդ զեկույցներում, այս մեկում ևս փորձել ենք ոչ
Արտագաղթող գյուղերի սպասումը
«Պապան Մասկվայա գնացել», թոթովում է Ազատեկ գյուղի բնակիչ փոքրիկ Վահեն: Նա չի կարողանում հիշել, թե երբ է վերջին անգամ տեսել հայրիկին: Ազատեկը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկն է: Թեպետ մարզն ամենափոքրն է համայնքների և բնակչության թվով, իսկ աղքատության մակարդակի ցուցանիշով
Վերադարձող միգրանտներ. Անահիտի պատմությունը
Մեր շարքի հաջորդ հերոսը՝ Անահիտը, ծնունդով Բաքվից է: 1990-ական թվականների սկզբին՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ, Անահիտն իր դստեր հետ ապաստան է գտնում Հայաստանում: Սակայն տեղափոխվելուց երկու տասնամյակ անց էլ, արդեն ՀՀ քաղաքացու կարգավիճակով, Անահիտի ընտանիքը շարունակում է պայքարել սեփական տանիք ունենալու
Վերադարձող միգրանտներ. Թամարայի պատմությունը
Շուրջ ութ տարի Թամարան ապրել և աշխատել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Երկու տարի առաջ վերադարձել է հայրենի Գյումրի: Սիրով է պատմում խորհրդային շրջանում ունեցած իր ձեռքբերումների մասին՝ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք, ճամփորդություններ, հարգանք շրջապատի կողմից: Սակայն երկրաշարժից և անկախացումից հետո
Միգրացիոն հետազոտությունները՝ մեր կիզակետում
2013թ. դեկտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամին հաջողվեց համագործակցություն հաստատել Բաց հասարակության հիմնադրամների (OSF) Think Tank Fund-ի հետ, որի շրջանակներում Սիվիլիթասում հետազոտական կրթաթոշակի շնորհիվ ուսումնասիրություններ են տարվում մի խնդրի շուրջ, որը ոչ միայն կարևոր է Սիվիլիթասի համար, այլ ընդհանրապես՝ հայաստանյան քաղաքականության համատեքստում: Հայաստանը
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։ Ծրագիրը երեք նպատակ էր հետապնդում։