Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը
Գրադարանների զարգացման գրավական
Սույն թվականի մարտի 14- ից 17-ը Ամերիկյան դեսպանատան կողմից ֆինանսավորվող <<Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այցելություններ եղան Չարենցավանի, Արմավիրի, Արարատի, Գյումրիի և Աշտարակի գրադարաններ, որոնց ընթացքում գրադարաններին գրքերի և սարքավորումների տեսքով նվիրատվություններ կատարվեցին։
Գնաճը՝ քաղաքական դաշտի մենաշնորհների հետևանք
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մարտի 17-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ հանրապետությունում ձևավորված բարձր գնաճն ու նոր թանկացումների միտումները քաղաքական դաշտի մենաշնորհների հետևանք են: Ասատրյանը նկատեց, որ անհնար
Հարյուր հարց ու պատասխան
Դիտել Փետրվարի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը մեկնարկեց հանրային քննարկումների նոր շարք: Ի հավելում իր պարբերական քննարկումներին, որտեղ մի խումբ անհատներ քննարկում են ազգային օրակարգի հարցեր, այս նոր շարքը հարթակ է տրամադրում ներկայի կամ անցյալի այն ղեկավար անձանց, ովքեր պատրաստ են պատասխանել
Քաղաքացիական դիրքորոշումը պահանջում է ամենօրյա պայքար
Դիտել «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով փետրվարի 21-ին կայացած Սիվիլիթաս հիմնադրամի քննարկմանը մասնակցած բանախոսները կարևորեցին ժամանակակից տեխնոլոգիաների դերը, սակայն դա համարեցին լոկ գործիք նպատակների իրականացման ճանապարհին: Քաղաքագետ Միքայել Զոլյանը կարծում է, որ նաև և առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն
Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ
Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին`
Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում
Փետրվարի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր իր հերթական հանրային քննարկումը «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» թեմայով: Բանախոսներն էին Կարինե Հարությունյանը՝ Գալա հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Արմեն Մելիքբեկյանը՝ Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր և Գեղամ Բաղդասարյանը՝ ԼՂՀ-ում լույս տեսնող Անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր:
Օսկանյանը քաղաքական հակակշիռների մասին
Փետրվարի 9-ին լրատվամիջոցների խնդիրներին նվիրված Սիվիլիթասի քննարկմանը Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ լրատվական դաշտի բարելավման, ազատականացման համար առաջին հերթին անհրաժեշտ են փոփոխություններ քաղաքական դաշտում: Ընդ որում, Վարդան Օսկանյանի համոզմամբ դա պետք է տեղի ունենա զուգահեռաբար: Վարդան Օսկանյանը վստահ է,
Դեսպանները Սիվիլիթասում
Փետրվարի 8-ին Սիվիլիթաս հիմնադրամում տեղի ունեցավ Սիվիլիթասի տարեկան զեկույցների հրապարակումից հետո ավանդույթ դարձած հանդիպում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Սիվիլիթասի գրասենյակ էին այցելել Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Լիբանանի, Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Չինաստանի հյուպատոսը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի
Անիմաստ հոխորտանք
Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով,