Սահմանադրական հանրաքվե

Սիվիլիթաս հիմնադրամը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Սահմանադրական հանրաքվե. օրվա հրամայականը» խորագիրը: Այն ներկայացված է ստորև: Դեպքը Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց նոր Սահմանադրության նախագիծը

Եվրոպական Միության կիսաբաց դուռը

Հոկտեմբերին 12-ին Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների խորհուրդը Լյուքսեմբուրգում Եվրահանձնաժողովին լիազորեց Հայաստանի հետ սկսելու բանակցություններ նոր իրավական շրջանակի շուրջ: Ակնկալվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև 2015թ. ավարտը, իսկ արդեն հաջորդ տարվա վերջերին նոր փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրելու: Այսպիսով, երկու տարվա դադարից հետո Հայաստանն իր թիվ մեկ առևտրային գործընկեր Եվրոպական Միության հետ սկսում է նոր բանակցություններ նոր փաստաթղթի շուրջ:

«Նոր պատուհան դեպի Իրան». ամփոփագիր

Հոկտեմբերի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալ, երկրի փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրին: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Նոր պատուհան դեպի Իրան» խորագիրը: Այն ներկայացված է ստորև: Դեպքը Հոկտեմբերի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստանում էր

Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ» խորագիրը: Այն ներկայացված է ստորև: Դեպքը Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայաստանյան օրաթերթերից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հոկտեմբերի 6-ին և

Վերլուծություններ

Բացի տարեկան զեկույցներից՝ Սիվիլիթաս հիմնադրամը կանոնավոր պատրաստում է հոդվածներ, վերլուծություններ և իրավիճակային ամփոփագրեր՝ հիմնված խորքային ուսումնասիրությունների, հուսալի տվյալների և աղբյուրների վրա: Սիվիլիթասի այս զեկույցները երկրի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը, տարածաշրջանին և աշխարհի հետ նրա առնչություններին վերաբերող համակողմանի սակավաթիվ վերլուծություններից են, որոնք պատրաստվում են հենց Հայաստանում: Դրանք միջազգային հանրությանը ներկայացնում են ուսումնասիրվող խնդիրների խորապատկերն ու հեռանկարը:

Հանրային քննարկումներ

Սիվիլիթաս հիմնադրամի հանրային քննարկումները՝ միջազգային, տարածաշրջանային և տեղացի գործիչների մասնակցությամբ, նպաստել են հանրային բանավեճի մշակույթի կայացմանն ու զարգացմանը Հայաստանում: Ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ ու հանրային դեմքեր բանավիճում են, ինչպես նաև պատասխանում դիվանագետների, ուսանողների, լրատվամիջոցների և այլ շահառուների հարցերին՝ ելնելով առաջնորդվելով հանդուրժողականության ու հավասարության սկզբունքներով: Այդ քննարկումները նպաստում են նաև քաղաքակիրթ բանավեճի միջոցով քաղաքացիական հասարակության վերափոխմանը, խթանում քաղաքական առողջ դիսկուրսը երկրի զարգացման առանցքային հարցերի շուրջ:

Ապրիլի 24-ը Սիվիլիթասում

Սիվիլիթաս հիմնադրամը ապրիլի 24-ի կապակցությամբ Երևանում և Ստամբուլում կաշխատի հատուկ ռեժիմով:CivilNet.am-ն առցանց ուղիղ կապով 10-ժամյա ծրագիր կհեռարձակի, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն:Ապրիլի 24-ին ժամը 13:00-ից մինչև 21:00-ն կցուցադրվեն հին ու նոր ֆիլմեր, այդ թվում՝ «Կոշիկներս Պոլիս ձգեցի», «Շների

Սիվիլիթասի զեկույցը` Իջևանում և Նոյեմբերյանում

Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, իսկ մարտի 21-ին մարզկենտրոն Իջևանում Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրել է իր “Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի” զեկույցը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի “Անկախության ճանապարհով” հատորը: Հիմնադրամի այս երկու հրատարակությունները ներկայացրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկումներին

«Ակնկալիքների և անակնկալների տարի»-ն հասավ Արցախ

Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հետ համագործակցաբար Սիվիլիթաս հիմնադրամը մարտի 11-ին իր տարեկան զեկույցը, որը կրում է «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը, ներկայացրեց Ստեփանակերտի մամուլի ակումբում: Շնորհանդեսին, որին ներկա էին Արցախի օրենսդիր, գործադիր իշխանությունների, քաղաքական և

Սիվիլիթասը իր հրատարակությունները ներկայացրեց Կապանում և Գորիսում

Սիվիլիթաս հիմնադրամը մարտի 10-ին իր վերջին երկու հրատարակությունները` «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի» տարեկան զեկույցը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նոր գիրքը, ներկայացրեց Սյունիքի մարզի երկու քաղաքներում` մարզկենտրոն Կապանում` «Օրհուս» կենտրոնում, և Գորիսում` «Միրհավ» հյուրանոցում: Լրագրող, հիմնադրամի փորձագետ Թաթուլ