Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ» խորագիրը: Այն ներկայացված է ստորև: Դեպքը Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայաստանյան օրաթերթերից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հոկտեմբերի 6-ին և
Արցախի հռչակման 20-րդ տարեդարձը
1991թ. հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակելու է իր անկախությունը: Ծանր, անհուսալի թվացող, հակասական էր 1991 թվականը հայ ժողովրդի համար: Մեր աչքերի առաջ փլուզվում էր մեր կայսրությունը՝ մոլորակի մեկ վեցերորդը մասը զբաղեցնող
Թիրախը պետք է լինի տնտեսական աճը, այլ ոչ թե սղաճի զսպումն ու բյուջեի կատարումը
Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի և իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը և Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն և զսպել սղաճը` ճանապարհին
Հայաստանի արտաքին քաղաքական սխալը
2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական
Վարդան Օսկանյանի արձագանքը ՀՀ նախագահի Ստրասբուրգի ելույթին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից: Առաջին` ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել
Զրոյական աճ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու
Ինչո՞ւ ենք հանդուրժում արձանագրությունները
Եթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները,
Վարդան Օսկանյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ
Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը
Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ
Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին`
Անիմաստ հոխորտանք
Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով,