Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ» խորագիրը: Այն ներկայացված է ստորև: Դեպքը Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայաստանյան օրաթերթերից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հոկտեմբերի 6-ին և
Ջրամատակարարման բարելավում Սյունիքի սահմանամերձ գյուղերում
Ալվանք և Շվանիձոր գյուղերը գտնվում են Մեղրիի շրջանում, Իրանի սահմանին: Երկու գյուղերը միասին 692 բնակչ ունեն: Խորհրդային Միության և նրա տնտեսական համակարգի փլուզումից հետո ջրամատակարարումը սուր խնդիր դարձավ, ռեսուրսների և տեխնիկական աջակցության բացակայության պատճառով: Անցյալում պարսկական տիրապետության տակ գտնվող ժողովուրդները, որոնք սուղ ջրային ռեսուրսների խնդիր ունեին կառուցում էին ստորգետնյա ջրամատակարարման համակարգեր, որոնք կոչվում էին քահրիզներ:
Civil.am
civil.am database
Աջակցություն կաթնարտադրության զարգացմանը
Նախագծի նպատակն է նպաստել աղքատության նվազմանը Հայաստանի գյուղական վայրերում մշակելով և իրագործելով գյուղացիների եկամուտի ավելացման ծրագրեր` ֆերմերային տնտեսություններին ավտոմատացված կթի ագրեգատներ մատակարարելով:
Վերլուծություններ
Բացի տարեկան զեկույցներից՝ Սիվիլիթաս հիմնադրամը կանոնավոր պատրաստում է հոդվածներ, վերլուծություններ և իրավիճակային ամփոփագրեր՝ հիմնված խորքային ուսումնասիրությունների, հուսալի տվյալների և աղբյուրների վրա: Սիվիլիթասի այս զեկույցները երկրի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը, տարածաշրջանին և աշխարհի հետ նրա առնչություններին վերաբերող համակողմանի սակավաթիվ վերլուծություններից են, որոնք պատրաստվում են հենց Հայաստանում: Դրանք միջազգային հանրությանը ներկայացնում են ուսումնասիրվող խնդիրների խորապատկերն ու հեռանկարը:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։
Հանրային քննարկումներ
Սիվիլիթաս հիմնադրամի հանրային քննարկումները՝ միջազգային, տարածաշրջանային և տեղացի գործիչների մասնակցությամբ, նպաստել են հանրային բանավեճի մշակույթի կայացմանն ու զարգացմանը Հայաստանում: Ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ ու հանրային դեմքեր բանավիճում են, ինչպես նաև պատասխանում դիվանագետների, ուսանողների, լրատվամիջոցների և այլ շահառուների հարցերին՝ ելնելով առաջնորդվելով հանդուրժողականության ու հավասարության սկզբունքներով: Այդ քննարկումները նպաստում են նաև քաղաքակիրթ բանավեճի միջոցով քաղաքացիական հասարակության վերափոխմանը, խթանում քաղաքական առողջ դիսկուրսը երկրի զարգացման առանցքային հարցերի շուրջ:
Տնտեսության նպաստում
Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնելու, իրականացնելու և սատարելու է այն նախագծերին, որոնք նպաստելու են Հայաստանի գյուղերում կայուն և համաչափ զարգացմանը` հնարավորություն ընձեռելով գյուղացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրելու ինքնաբավ և արժանապատիվ կյանքով:
Աջակցություն կաթնարտադրության զարգացմանը և կենսամակարդակի բարելավմանը գյուղական բնակավայրերում
Կաթի արտադրության գործընթացը մի ողջ համակարգ է, սկսած կաթնատվության շրջանից միչև փաթեթավորված արտադրանքի տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանի կարգավորումը` կաթնարտադրության վայրից մինչև վաճառակետ:
Գրադարանները` քաղաքացիական հասարակության իրական, մատչելի և անվճար կենտրոններ
Տասնհինգամյա Ջուլիետա Մովսիսյանը ցրտի պատճառով այլևս կուչ չի գա գրքերի վրա, քանի որ հաջորդ ձմեռ Չարենցավանի քաղաքային գրադարանը կունենա ջեռուցում ու աշխարհի մյուս գրադարաններին վայել պայմաններ: «Իմ դասընկերների մեծամասնությունը այս գրադարանից է օգտվում, քանի որ դպրոցի գրադարանում ուսուցիչների հանձնարարված բոլոր