Մտավորականների հանդիպում Սիվիլիթասում

Սիվիլիթաս հիմնադրամը հյուրընկալեց թուրքական “Բելգե” հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին: Գրքարվեստի փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող հայտնի թուրք մտավորականը բազմաթիվ գրքեր է հրատարակել հայոց ցեղասպանության, ինչպես նաև քրդական խնդրի և Թուրքիայում այլ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, ինչի համար բազմիցս դատապարտվել

TEDxYerevan-ը կայացավ

Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացավ հարավային կովկասում առաջին TEDx միջոցառումը: Միջոցառումը կոչվում էր “Սահմաններից անդին”: TEDxYerevan-ում խոսեցին մոտ 20 մասնակիցներ` ոչ միայն հայաստանցիներ և սփյուռքահայեր, այլև օտարերկրացիներ, որոնք Երևան էին եկել հատուկ` TEDx-ին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը հրավիրվել էր մոտ 200 հյուր:

Մուշ. որտե՞ղ են այս քաղաքի Սուրբ Խաչերը

Մանկահասակ աղջիկներից 11-ամյա քրդուհի Ռաբիյան մեծ ծնողներից էր իմացել իրենց տան հենց հարևանությամբ դեռ կիսականգուն հայկական եկեղեցու անունը` Անա Մարիամ: Կիսաքանդ, անգմբեթ այս եկեղեցին հավանաբար գրքերում հիշատակվող Սուրբ Մարինեն է` Մուշ քաղաքի հայկական յոթ եկեղեցիներից ամենաշքեղը: Երբ ես մոտեցա ու

ReAnimania-ն Սիվիլիթասում

Սիվիլիթաս հիմնադրամը այս տարի ևս հյուրընկալեց ReAnimania ֆիլմ փառատոնի մասնակիցներին և աշխատակազմին: ReAnimania ֆիլմ փառատոնի ժյուրիի կազմում լինելով, Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ակտիվ մասնակցություն ունեցավ փառատոնին: Ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին մեր գրասենյակում, տիկին Ղազարյանը ներկայացրեց հյուրերին Սիվիլիթասի նպատակները և խոսեց

Անկախության Հռչակագրի օրը

Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց  Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման

25-ից 49. ինչո՞ւ

Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին: Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Խորհրդային Միության փլուզումով

Թանքյան ֆենոմենը

Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ, աշխարհահռչակ ռոք երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Սերժ Թանքյանը, օգոստոսի 12-ին` իր առաջին համերգից առաջ, հանդիպեց Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և տնօրեն Սալբի Ղազարյանի հետ: Երևանյան առաջին համերգը, Հայաստան նախկինում երկու անգամ այցելած, Սերժ

Սևր. փաստաթղթի արժեքը

Իննսուն տարի առաջ`1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր դեպի ծով ելքով և 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան: Պայմանագիրն ուներ ստորագրող երկու կողմ. դեռ 1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան Թուրքիան մի կողմից և գլխավոր տերություններն ու

Կոսովոն ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր

Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:  Չնայած Սերբիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների ընդդիմությանը, Կոսովոյի անկախությունը արդեն