Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորթը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան այսօր այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր, շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:
Պրն. Լեֆորթը ծանոթացավ Սիվիլիթասի ընթացիկ ծրագրերին և դերակատարությանը Հայաստանում քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի զարգացման գործում, ինչպես նաև ներկայացրեց իր առաքելության հիմնական նպատակները և դրանց իրագործման միջոցները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Եվրոմիության` Հայաստանում արդյունավետ ներգրավվածության հնարավորությունները և դրանց ուղիները:
ֆիլիպ Լեֆորթն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ