zopelԳերմանիայի արտաքին գործերի նախկին պետնախարար Քրիստոֆ Զոպելը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից է, մարտի 18-ին այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Պարոն Զոպելը հանդիպեց Վարդան Օսկանյանի հետ: Նրանք քննարկեցին ներքին և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա:

Պարոն Օսկանյանը խոսեց օրենքի գերակայության կարևորության մասին` հատկապես ճգնաժամային պայմաններում: Ինչպես նաև անդրադարձավ “անսանձ” կապիտալիզմի քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտությանը: Պարոն Օսկանյանը մասնավորապես ընդգծեց, որ հատկապես հետխորհրդային տարածքում, որտեղ օրենքի գերակայությունը լուրջ խնդիր է, “վայրի” կապիտալիզմը չի կարող արդյունավետ գործել, որովհետև անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր-հանրային հարաբերությունները հիմնված լինեն օրենքի գերակայության վրա:

Պարոն Զոպելը հետաքրքրված էր Սիվիլիթասի գործունեությամբ, ինչպես նաև պարոն Օսկանյանի տեսակետներով արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ:

Պարոն Օսկանյանը խնդրեց հյուրին որոշ մանրամասներ պատմել Գերմաիայում գալիք ընտրությունների վերաբերյալ: Պարոն Զոպելը ներկայացրեց ընտրություններից ակնկալիքների վերաբերյալ մանրամասն վերլուծություն:

 

 

Քրիստոֆ Զոպելն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ