http://www.youtube.com/watch?v=HOkhgWPEwbc Մարտի 31-ին Ա1+-ի եթերում Արամ Աբրահամյանի P.S. հաղորդաշարը հյուրընկալել էր Վարդան Օսկանյանին: Վերջերս պրն. Օսկանյանը հոդված էր հրապարակել Ա. Աբրահամյանի կողմից խմբագրվող Առավոտ օրաթերթում, և քննարկումը  հիմնականում ծավալվեց  քաղաքական մենաշնորհի հիմնախնդիրների, հայաստանյան քաղաքական ինստիտուտների արդյունավետության և ունակությունների և շարունակվող  տնտեսական ճգնաժամի զսպման համար նոր քաղաքականության մշակման  անհրաժեշտության շուրջ:
Հեռուստադիտողների կողմից բարձրացվեցին նաև այլ հարցեր, այդ թվում Հայաստանի ներքին հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի, ցեղասպանության ճանաչման, և արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Ա1+ -ում