IntalertՆոյեմբերի 3-ին Սիվիլիթաս Հիմնադրամ այցելեցին Ինթըրնեշնլ Ըլըրթ կազմակերպության աշխատակիցները, Ասիական ծրագրերի պատասխանատու Օսկարի Պենտիկանյենի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի և Սալբի Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին տարածաշրջանային և տնտեսական խնդիրներով: Խոսվեց հատկապես հայ-թուրքական հարաբերություննների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների մասին: Հյուրերին հետաքրքրում էր պարոն Օսկանյանի կարծիքը վերջին զարգացումների վերաբերյալ: Վարդան Օսկանյանը հետաքրքրվեց կազմակերպության ծրագրերով կովկասյան բիզնեսի և զարգացման ցանցի շրջանակներում, ներառյալ տնտեսական ծրագրերը որ իրենք իրականացնում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայում, Վրաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում և Ադրբեջանում:

Սիվիլիթաս Հիմնադրամ այցելեցին Ինթըրնեշնլ Ըլըրթ կազմակերպության աշխատակիցները