Սիվիլիթաս հիմնադրամը մասնակցեց Թբիլիսիում Հենրիխ Բյոլլ ինստիտուտում կայացած ՙԵվրոպական ռազմավարություն Հարավային Կովկասի համար՚ համաժողովին:
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ ՙՊատերազմը Վրաստանում և դրա միջազգային հետևանքները՚ թեմայով քննարկման շրջանակներում: Քննարկմանը մասնակցեց նաև Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետ նախարար Թեմուրի Յակոբաշվիլին:
Համաժողովի շրջանակներում պրն Օսկանյանին ինչպես նաև Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանին, հանրային կապերի համակարգող Աննա Սաղաբալյանին և այլ մասնակիցներին հյուրընկալեց Թբիլիսիում գտնվող Ժողովրդավարության և զարգացման հիմնադրամի նախագահ, Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ տկն Նինո Բուրջանաձեն:
Սիվիլիթաս հիմնադրամը Թբիլիսիում