switzՓետրվարի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լորենցո Ամբերգը (նստավայրը` Թբիլիսի): Դեսպան Ամբերգն ու Վարդան Օսկանյանը խոսեցին տարածաշրջանային զարգացումների մասին: Պրն Օսկանյանը հետաքրքրվեց Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, ռուս- վրացական օգոստոսյան բախման հետևանքների մասին: Շվեյցարիայի դեսպանը մասնավորապես հետաքրքրված էր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում առկա տրամադրություններով: Քննարկվեցին նաև Սիվիլիթաս հիմնադրամի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև նոր համագործակցության ծրագրերը:

 

Սիվիլիթաս այցելեց Լորենցո Ամբերգը