
Հունիսի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրեր են լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Լրագրող Աննա Իսրայելյանի հյուրերը անդրադառնում են նախօրեին՝ հունիսի 24-ին Կազանում Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացած նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը և արցախյան բանակցային գործընթացի ներկա փուլին: