77802Հոկտեմբերի 20-ին Սիվիլիթաս այցելեց Գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոբերտ Բոշ հիմնադրամի համատեղ պատվիրակությունը, որը նախորդ օրերին այցելել էր նաև Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին ծանոթանալու նպատակով:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը և հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանեցին մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին անմիջական հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, համագործակցությանը Եվրոպական Միության հետ, երկրի քաղաքական և տնտեսական զարգացումներին և սփյուռքի դերակատարմանն ու ներգրավվածությանը:


Եվրոպական և ամերիկյան փորձագետների պատվիրակությունը Սիվիլիթասում