endeko1Հանդիպման ընթացքում պրն Լանդաբուրուն ներկայացրեց պրն Օսկանյանին Եվրամիության եվրոպական և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հեռանկարները, ներառյալ` ռուս- վրացական հակամարտությունը, Եվրոպական հարևանության ծրագիրը և այլն:

Սիվիլիթասի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ողջունեց Եվրամիության ներգրավվածությունը տարածաշրջանում, և հույս հայտնեց, որ ԵՄ-ն կարող է և պետք է ավելին անի մեր տարածաշրջանում:

ՙԵՄ-ը պետք է ավելի հավակնոտ լինի՚, ասաց Վարդան Օսկանյանը:

Զուգահեռ անցկացնելով համաշխարհային տնտեսական և անվտանգության ճգնաժամերի միջև, պրն Օսկանյանը ասաց, որ նա համոզված է, որ նոր հաստատություններն ու կարգերն անհրաժեշտ են ոչ միայն տնտեսությունում, այլ նաև անվտանգության ոլորտում: Պրն Օսկանյանի կարծիքով ՆԱՏՕ-ի ընդլայնումը չպետք է լինի անվտանգության ապահովման միակ գործիքը Եվրոպայում նորանկախ պետությունների համար: ԵՄ-ն կարող է լինել անվտանգության համակարգի նոր առանցքներից մեկը այս տարածաշրջանում:
Պատասխանելով տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի համար դրանց հետևանքների մասին հարցին, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ հակամարտությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև հստակորեն ցույց տվեց թե որքան խոցելի է կայունությունն ու տնտեսությունը տարածաշրջանում ընդանրապես, և Հայաստանում` մասնավորապես:

Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն դարձնի տարածաշրջանային ծրագրերին և կառուցվածքային զարգացմանը` միայն ռուս-վրացական հարաբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն: Այլընտրանքային ուղիների ստեղծումը և հաղորդակցության ճանապարհների բացումը այս տարածաշրջանում ԵՄ-ի համար պետք է առաջնային լինի:

Վարդան Օսկանյանը նշեց, որ ԵՄ-ն կարող է անել ավելին Թուրքիային կառուցողական երկխոսության մեջ ներգրավելու համար: Հայաստանի սահմանի բացումը տարածաշրջանի համար լայն հնարավորություններ կստեղծի, և սա կախված է միայն մեկ երկրի` Թուրքիայի բարի կամքից:


Եվրամիության արտաքին կապերի գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: