Բացի տարեկան զեկույցներից՝ Սիվիլիթաս հիմնադրամը կանոնավոր պատրաստում է հոդվածներ, վերլուծություններ և իրավիճակային ամփոփագրեր՝ հիմնված խորքային ուսումնասիրությունների, հուսալի տվյալների և աղբյուրների վրա: Սիվիլիթասի այս զեկույցները երկրի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը, տարածաշրջանին և աշխարհի հետ նրա առնչություններին վերաբերող համակողմանի սակավաթիվ վերլուծություններից են, որոնք պատրաստվում են հենց Հայաստանում: Դրանք միջազգային հանրությանը ներկայացնում են ուսումնասիրվող խնդիրների խորապատկերն ու հեռանկարը:
Վերլուծություններ