2009coverՍիվիլիթաս հիմնադրամի երկրորդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով լրացնում է նախորդ տարվա «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն» զեկույցում տեղ գտած վերլուծություններն ու կանխատեսումները: Անցյալ տարվա զեկույցի հրատարակումով մենք նպատակ ունեինք լրացնել մեր կարծիքով առկա կարևոր բացը` Հայաստանի և տարածաշրջանի իրադարձությունների գնահատականը Հայաստանից, ի լրումն մեր երկրին և տարածաշրջանին առնչվող տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների: Ինչպես և անցյալ տարի, ներկայացված են Հայաստանում և Հայաստանի շուրջ 2009-ի հիմնական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում շրջանառվող տեսակետները, վերլուծությունները, ինչպես նաև առաջարկվում են կանխատեսումներ և լուծումներ:

Սիվիլիթաս հիմնադրամն իր երեք ծրագրային ուղղությունների` միջազգային հարաբերությունների խորհրդի, ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության և սերունդների կենտրոնի շրջանակներում, տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակային և փակ քննարկումներ է կազմակերպել քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրների շուրջ:

Սերունդների կենտրոնը կազմակերպում է պարբերական հանդիպումներ տարբեր քաղաքական և սոցիալական շրջանակներ ներկայացնող անհատների հետ` հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունը աջակցում է քաղաքացիական հասարակության կայացմանը լրատվամիջոցների և կրթական տարբեր ծրագրերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի միջոցով: Միջազգային հարաբերությունների խորհուրդի շրջանակներում կազմակերպվում են հրապարակային քննարկումներ ու բանավեճեր հայաստանյան և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Լսեք

Հայաստան 2009. խոստում և իրականություն