
Կովկասյան հարևանությունը լի է իրական ու հավանական հակամարտություններով: Հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են առանցքային մնալ տարածաշրջանային զարգացումների ավելի լավ ընկալման և կայունության ապահովման հարցում: Սիվիլիթաս հիմնադրամը, առաջնորդվելով մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության հետևողական, բաց ու անաչառ քննարկման սկզբունքներով, աջակցում է Կովկասում հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության ու անվտանգության ապահովմանը:
