http://www.youtube.com/watch?v=JOhSE0jQIlo

Նաիրա Մելքումյանն աշխատում է «Այբենգիր» կազմակերպության հետ, որը հայ երեխաներին ներկայացնում է ժամանակակից համաշխարհային գրականությունը և հանրագիտարանները՝ նպատակ ունենալով նրանց մոտ զարգացնել որոշակի հմտություններ և տալ այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նրանց` այսօրվա արագ փոխակերպվող աշխարհին ինտեգրվելու համար:

Տկն. Մելքումյանը և «Այբենգիր»-ն այժմ տպագրում են իրենց 5-րդ գիրքը, որի նպատակն է վերաշարադրել և վերանայել որոշ հայկական ժողովրդական հեքիաթներ և հանրագիտարաններ՝ նոր շունչ հաղորդելով և համապատասխանեցնելով դրանք այսօրվա երիտասարդության պահանջներին: Նաիրան նաև նախատեսում է այս աշխատանքները թարգմանել մի քանի այլ լեզուներով՝ այլ երկրներում դրանք գործածելու նպատակով:

1993-1995թթ. Նաիրա Մելքումյանն աշխատել է որպես Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության առաջին քարտուղար և 1997թ.-ին` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի նախարար:

Նաիրայի հետ կապ հաստատելու համար գրեք. connections@civilitasfoundation.org

Նաիրա Մելքումյան