http://www.youtube.com/watch?v=ghvctZJEbWY

 

Պրն. Խաչիկ Գևորգյանը Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի նախագահն է, որն աշխատում է միավորել հումանիտար և սոցիոլոգիական բնագավառներում ակադեմիական գործունեություն ծավալած, որակավորված մասնագետներին թե՛ Հայաստանում, և թե՛ արտասահմանում:

Ասոցիացիայի նպատակն է աջակցել հայ և արտասահմանյան մասնագետների միջև փորձի և ինֆորմացիայի փոխանակմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Միևնույն ժամանակ այն նպատակ ունի աջակցել հայ քաղաքացիների ներգրավմանը Հայաստանում և արտասահմանում արդեն գոյություն ունեցող ակադեմիական, տնտեսական և հասարակական զարգացման ծրագրերում՝՝օգնելով նրանց ստեղծել և իրականացնել նոր գաղափարներ ու ծրագրեր:

Ասոցիացիան նաև նպաստում է հայ ուսանողների կրթությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց սովորել արտասահմանում, ինչպես օրինակ Յեյլի, Հարվարդի և Միչիգանի համալսարաններում, նաև կրթաթոշակ հատկացնելով այն հայ ուսանողներին, ովքեր ընդունվել են այս համալսարաներից որևէ մեկը:

Պրն. Գևորգյանի հետ կապ հաստատելու համար գրեք հետևյալ էլ. հասցեին connections@civilitasfoundation.org:

Խաչիկ Գևորգյան ARMACAD