Հայաստանի ազգային հավաքականի հետ ֆուտբոլային հանդիման գիշերը «ՆՏՎ» հեռուստաալիքը հետաքրքիր հաղորդում էր հեռարձակում: Միրգյուն Չաբասի հաղորդման ժամանակ «լրագրող» Էջե Թեմելքուրանը հայտարարեց, թե ինքն իմացել է, որ իր ընտանիքում հայ կա: Նա ավելացրեց նաև, որ այլ ընտանիքներում նույնպես հնարավոր է, որ լինեն հայեր: Ըստ Թեմելքուրանի` Թուրքիայում բազմաթիվ մարդիկ իրենք իրենց հարցնում են. «Գուցե ես հա՞յ եմ»: Այս ծիծաղելի հայտարարությանն աջակցեց Հաքքը Դևրիմը` ասելով. «Անատոլիայում մուսուլմանների մեծամասնությունը մահմեդականություն ընդունած հայեր են: Սրա մասին է գրում Իսմայիլ Համի Դանիշմենթը իր «Ժամանակագրության» մեջ…»: Կարճ ասած` այս երկու «լրագրողներից» մի քանի րոպե շարունակ լսեցինք  անհեթեթություններ:

Նման հիմարություններին կարևորություն չեմ տալիս: Սակայն Հաքքը Դևրիմին ուղղեմ հետևյալ հարցը` Իսմայիլ Համի Դանիշմենթի այդ խոսքերը նրա աշխատության ո՞ր հատորում, ո՞ր էջին են գրված: Հաքքը Դևրիմը ստիպված է պատասխանել այս հարցադրմանը:

Իսկ Էջե Թեմելքուրանին ասելու բան չունեմ: Նա լավ գիտի, թե ինչպես շահ ստանալ տրամաբանությունից զուրկ խոսքերով: Չեմ զարմացել նաև նրա այն խոսքերից, թե «հայերի և քրդերի նկատմամբ ատելություն է տածվել»: Ասեմ միայն հետևյալը` թող դատարկ բաներով չզբաղվի, նրան Նոբելյան մրցանակ չեն տա:

Ճիշտ է, թեկուզ հազվադեպ, բայց թուրքերը հայերի հետ ամուսնացել են: Արխիվներում ամեն ինչ հայտնի է: Իսկ ի՞նչ կա դրա մեջ: Դա մատի փաթաթան դարձնելը կարծում եմ ցեղապաշտության պոստմոդեռնիզմի դրսևորում է: Հայտարարում են, թե իրենք դեմ են ցեղապաշտությանը, սակայն, երբ խոսքը վերաբերում է «հային», հիշում են ազգն ու ցեղը: Խոսքը երկարացնելու կարիք չկա, ուզում են ասել հետևյալը. «Թուրքիայում թուրք չկա: «Ես թուրք եմ» ասողի ցեղում հայի արյուն կա»:
Դե արի ու մի ծիծաղիր:

Իրականում այդ անհեթեթությունները դրսից են «հրահանգվել» թուրքական ԶԼՄ-ների թութակներին: Այդ իրողության մասին է խոսում Գազի համալսարանի դասախոս դոկտ., պրոֆ. Նուրուլլահ Այդընն իր` «Ինչու՞ է քննարկվում թուրքական ինքնությունը»  խորագրով հոդվածում.

«2007թ. սկզբին, ԱՄՆ-ի խորքային պետության հարցերով զբաղվող գիտական կենտրոնները երկար նախապատրաստվելուց հետո Թուրքիայում մամուլի միջոցով սկսեցին մի արշավ, որի նպատակն է ցույց տալ, որ թուրք կոչվող ռասա գոյություն չունի: «Դը ուոլ ստրիտ ջորնալ»-ի 2006թ. նոյեմբերի 28-ի համարում Հյու Պոպը այսպես ներկայացրեց Արևմուտքի ռազմավարական հայացքը. «Հռոմեական կայսրությունը, որը հայտնի է նաև «Անատոլիա» և «Փոքր Ասիա» անուններով, այսօր ներառված է Թուրքիայի կազմում: 70 միլիոնանոց բնակչություն ունեցող Թուրքիայի անունն ու լեզուն կարող են թուրքական լինել, սակայն, գենետիկորեն այն այնքան էլ զտարյուն չէ: Միջինասիացի թուրքերը Թուրքիա եկան հիմնականում 13-րդ դարից հետո: Նրանք Անատոլիայի  հին բնակչության մեջ մոտ 10% էին կազմում»:

Եվ ահա այդ մտքին այսպես կոչված գիտական հիմնավորում տալու համար նախ Բողազիչիի համալսարանում մի հետազոտություն պատրաստել տվեցին: «Նյուզուիկ» ամսագրի 2006թ. նոյեմբերի 28-ի համարում Օուեն Մաթեուսը այդ հետազոտությունն իր հոդվածում օգտագործեց և ցույց տվեց, որ Թուրքիայում թուրքերը 20% են կազմում:

Սակայն այդ պնդումներն ամբողջությամբ մտացածին էին: Այդ հորինվածքների հետ մեկտեղ` նախ Նիյազի Օքթեմը, հետո Օզդեմիր Ինջեն, Էրուղրուլ Օզքոքը և Իսմեթ Բերքան սկսեցին գրել հոդվածներ` պնդելով, թե թուրք կոչվող ռասա գոյություն չունի, այսպիսով կրկնելով Հյու Պոպի պնդումները:

«Սաբահ» օրաթերթի միջոցով նման պնդումներ օրակարգ բերեց նաև Կալիֆորնիայի համալսարանի աճեցրած և Ստամբուլի տեխնիկական համալասարանում դասավանդող Թիմուչին Բինդերը: Սակայն Թուրքիայում թուրքերը նվազագույնը 87% են կազմում:

Այս ամենը հոգեբանական պատերազմի հարձակումներ են…

Սակայն դատարկ բաներ են, որովհետև թուրքական ցեղն, ըստ փաստերի, այս տարածաշրջանում է ապրում նվազագույնը հինգ հազար տարի:

«Գուցե ես հա՞յ եմ»

Մևլյութ Ուլուղթեքին Յըլմազ
«Յենի Չաղ», 22.10.2009թ.