ambosՓետրվարի 8-ին Սիվիլիթաս հիմնադրամում տեղի ունեցավ Սիվիլիթասի տարեկան զեկույցների հրապարակումից հետո ավանդույթ դարձած հանդիպում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Սիվիլիթասի գրասենյակ էին այցելել Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Լիբանանի, Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Չինաստանի հյուպատոսը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները: Դիվնագատեները հանդիպեցին Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի, տնօրեն Սալբի Ղազարյանի և Սիվիլիթասի աշխատակազմի հետ: 

Սալբի Ղազարյանը հյուրերին ներկայացրեց Սիվիլիթասի վերջին ծրագրերը, խոսեց ապագա անելիքների, մի քանի նոր նախաձեռնությունների մասին:

Վարդան Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական խնդիրների վերաբերյալ “Հայաստան 2010. անորոշության տարի” զեկույցը, պատասխանեց զեկույցում տեղ գտած տեսակետների վերաբերյալ դիվանագետների հարցերին: Զրույց ծավալվեց նաև Հայաստանում առկա ներքին և արտաքին մարտահրավերների շուրջ:

Դեսպանները Սիվիլիթասում