Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագիրի շրջանակներում, հոկտեմբերի 7-ին, Երևան հյուրանոցում Իտալիայի  Տրեվիզո նահանգից խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների պրոֆեսորներ Պիետրո Մասկարինը և Մարիո Բարբիերին անցկացրեցին սեմինար, Հայաստանի  գինեգործական առաջատար ընկերությունների մասնակցությամբ` գինեգործության ստանդարտների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մի քանի տասնյակ մասնագետներ, գինեգործական ընկերությունների ղեկավարներ, խաղողագործության մասնագետներ, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ:
Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ուղղություններից մեկը աջակցությունն է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ Հայաստանն ավելի մրցունակ է: Գինեգործությունը հենց այդ ոլորտներից մեկն է:
Գյուղատնտեսությունը, հատկապես խաղողագործությունը, տնտեսական ճգնաժամից առավել շատ տուժած ճյուղերից է:
Հատկապես այս պայմաններում համեմատաբար կայացած այս ճյուղին այնպիսի աջակցությունը, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը և որպես արդյունք` նոր շուկաներ գրավել, առավել քան հրատապ է:
“Տրեվիզոն Հայաստանի համար” համագործակցության ծրագրի շրջանակներում, Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ հայ գինեգործներից և խաղողագործներից բաղկացած պատվիրակություն  վերջերս այցելեց Իտալիա` ծանոթանալու իտալական գինեգործության ավանդույթներին:
Հոկտեմբերի 6-ի սեմինարը այդ ծրագրի շարունակությունն է:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան իտալական, հատկապես փոքր գինեգործական ընկերությունների փորձին և եկան այն եզրակացության, որ միջազգային շուկայում մրցունակության հասնելու ճանապարհներից մեկը կոոպերատիվների ստեղծումն է, որոնք կմիավորեն փոքր արտադրողներին և կնպաստեն արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գինգործական չափանիշների պահպանմանը:

Armenian_WinemakingՍիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագիրի շրջանակներում, հոկտեմբերի 7-ին, Երևան հյուրանոցում Իտալիայի  Տրեվիզո նահանգից խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների պրոֆեսորներ Պիետրո Մասկարինը և Մարիո Բարբիերին անցկացրեցին սեմինար, Հայաստանի  գինեգործական առաջատար ընկերությունների մասնակցությամբ` գինեգործության ստանդարտների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մի քանի տասնյակ մասնագետներ, գինեգործական ընկերությունների ղեկավարներ, խաղողագործության մասնագետներ, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ:

Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ուղղություններից մեկը աջակցությունն է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ Հայաստանն ավելի մրցունակ է: Գինեգործությունը հենց այդ ոլորտներից մեկն է:

Armenian_Winemaking_IIԳյուղատնտեսությունը, հատկապես խաղողագործությունը, տնտեսական ճգնաժամից առավել շատ տուժած ճյուղերից է:

Հատկապես այս պայմաններում համեմատաբար կայացած այս ճյուղին այնպիսի աջակցությունը, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը և որպես արդյունք` նոր շուկաներ գրավել, առավել քան հրատապ է:

“Տրեվիզոն Հայաստանի համար” համագործակցության ծրագրի շրջանակներում, Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ հայ գինեգործներից և խաղողագործներից բաղկացած պատվիրակություն  վերջերս այցելեց Իտալիա` ծանոթանալու իտալական գինեգործության ավանդույթներին:

Armenian_Winemaking_IIIՀոկտեմբերի 6-ի սեմինարը այդ ծրագրի շարունակությունն է:

Սեմինարի մասնակիցները ծանոթացան իտալական, հատկապես փոքր գինեգործական ընկերությունների փորձին և եկան այն եզրակացության, որ միջազգային շուկայում մրցունակության հասնելու ճանապարհներից մեկը կոոպերատիվների ստեղծումն է, որոնք կմիավորեն փոքր արտադրողներին և կնպաստեն արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գինգործական չափանիշների պահպանմանը:

Սեմինար գինեգործների համար