Սիվիլիթասը հրավիրում է քննարկման
“Ընտրական իրավունքը” թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններից մեկ շաբաթ անց Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ քննարկման “Ընտրական իրավունքը” թեմայով: Օրվա բանախոսները կլինեն Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը և Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արմեն Հարությունյանը: 
Մարդու իրավուքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է ընտրական իրավունքի խախտման թեմային դեռևս նախագահական ընտրություններից սկսած: Այսօր Սիվիլիթասը հրավիրում է բոլորին քննարկելու Հայաստանում անցկացվող ընտրությունները, այդ թվում և Երևանի ավագանու ընտրությունները բնորոշող համակարգային և սուբյեկտիվ գործոնները, ինչպես նաև խոսելու այն մասին, թե ինչպես պետք է հիմք ստեղծել արդար, հասարակության տրամադրություններն արդարացիորեն արտացոլող ընտրությունների համար: 
Սիվիլիթասի քննարկումը տեղի կունենա Երևան հյուրանոցի Ռոսսինի սրահում, հունիսի 9-ին, ժ. 16:30-ին: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել civilitas@civilitasfoundation.org հասցեով, կամ զանգահարել 500 119 հեռախոսահամարով:
Ընտրական իրավունքը