5Երեքշաբթի, հունիսի 14-ին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ  նախագծերի և ապագա ծրագրերի մասին:

Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու պարոն Բիլդթը զրույցի ընթացքում քննարկեցին տարածաշրջանային տարբեր հարցեր, առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման ներկա բանակցային ընթացքը:  Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև երկրի տարբեր հիմնախնդիրներում քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածությանը:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթն այցելում է Սիվիլիթաս