tav1Մարտի 31-ին Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկայանը, խորհրդի անդամ Վահե Աղաբեգյանցը, ծրագրերի պատասխանատու Հայկ Պետրոսյանը և հանրային կապերի համակարգող Աննա Սաղաբալյանը այցելեցին Տավուշի մարզ` մասնակցելու Դիտավան համայնքի գյուղապետարանի շենքի պաշտոնական բացման և գյուղի զագիֆիկացման արարողությանը:

Երկու ծրագրերն էլ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի գյուղական ծրագրի շրջանակներում:

Ծրագրերը հովանավորվել են Արգենտինայից Արմեն և Նատյա Էքսերճիեանների կողմից, ովքեր առաջին բարերարներից էին, որ արձագանքեցին Հայաստանի սահմանային համայնքների զարգացմանն աջակցելու պարոն Օսկանյանի կոչին: Սա գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի մի մասն էր, որ նախաձեռնել էր Վարդան Օսկանյանը դեռևս արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Անկախությունից ի վեր ներգրավված լինելով Հայաստանում տարբեր զարգացման ծրագրերում, Արմենն ու Նատյան լիովին ընկալում են բազմակողմանի զարգացման արժեքը, և երբ Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնեց իր գյուղական տնտեսական զարգացման ծրագիրը, նրանք անմիջապես աջակցելու պատրաստակամություն հայտնեցին: Նրանք գնահատեցին գյուղացիներին ինքնաբավ և արժանավայել կյանք կառուցելու հարցում աջակցության գաղափարը:

Շարունակելով աշխատել Հայաստան հիմնադրամի հետ՝ Արմենն ու Նատյան նաև հովանավորում են Սիվիլիթաս հիմնադրամի կաթնարտադրության ընդլայնման և գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավման ծրագրերը, այդպիսով օժանդակելով աղքատության կրճատմանը Հայաստանի գյուղական շջաններում: Ինքնաբավ լինելու աջակցության այս ծրագրից արդեն օգտվել են չորս տասնյակ ֆերմերային տնտեսություններ:


 

 

Սիվիլիթասը այցելեց Տավուշի մարզ