la1Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր, Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ Տորոնտոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքերի կազմակերպած միջացառումներին:

Հոկտեմբերի 24-ին, Տորոնտոյում Վարդան Օսկանյանը հյուրընկալվել էր Կանադա-Հայաստան գործարար խորհրդի կողմից: Հանդիսավոր ճաշկերույթը տեղի ունեցավ տեղի Տորոնտոյի Hilton Suites հյուրանոցում, հոկտեմբերի 24-ին:

Հոկտեմբերի 25-ին, Լոս Անջելեսում Վարդան Օսկանյանին շնորհվեց Տարվա պրոֆեսիոնալ մրցանակը Հայ պրոֆեսիոնալների միություն կազմակերպության կողմից, որն այս տարի նշեց իր 50 ամյակը: Sheraton Universal հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ընթացքում մեծարվեցին Հարավային Կալիֆորնիայի հայ պրոֆեսիոնալներին համախմբելու կոչված այս կազմակերպության հիմնադիրները

Վարդան Օսկանյանը Տորոնտոյում և Լոս Անջելեսում