agencyՍիվիլիթաս այցելեցին Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության (SDC) ԱՊՀ գրասենյակի ղեկավարի տեղակալ Վերոնիկ Հալմանը, ծրագրերի պատասխանատու Սիբիլ Շուլցը և կազմակերպության Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դերեկ Մյուլլերը: Պատվիրակության կազմում էր նաև Ազգային ծրագրերի ավագ պատասխանատու Զառա Ալավերդյանը: Ամբողջությամբ
Սիվիլիթասի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում գործակալության ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության որոշակի ոլորտներ գյուղական շրջանների տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը խոսեց երկու տարի առաջ Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյի հետ կայացած հանդիպման մասին, որի ընթացքում նրանք քննարկել էին Հայաստանի գյուղական շրջանների զարգացման խնդիրները: Նա մանրամասնեց, որ Սիվիլիթաս հիմնադրամի Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության շրջանակներում Սիվիլիթասը ուշադրություն կդարձնի գյուղատնտեսական ծրագրերի աջակցմանը` նպատակ ունենալով նպաստել գյուղացիների բարեկեցիկ կյանքի ապահովմանը, հատկապես սահմանամերձ գյուղերում:

Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը նշեց, որ Հայաստանում Սիվիլիթասը կհամագործակցի այնպիսի հաստատությունների հետ ինչպիսին է Հայաստան համահայկական հիմնադրամը, գյուղերում բազմակողմանի ծրագրեր իրականացնելու համար, կփնտրի գործընկերներ հարևան երկրներում արդյունավետ սահմանամերձ ծրագրեր իրականացնելու համար:

Սիվիլիթասի խորհրդի անդամ Վահե Աղաբեկյանցը ներկայացրեց Սփյուռքի համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտները: Նա հույս հայտնեց, որ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կլինեն Շվեյցարական զարգացման գործակալության նման միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի սհամանային սփյուռքահայ համայնքների հետ:


 

Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության (SDC) ԱՊՀ գրասենյակի պատվիրակությունը այցել