Նոյեմբերի 13-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՍիվիլՆեթի «Վերապրած երգերը․ Արևմուտքից Արևելք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցել է շուրջ 150 մարդ: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր մոսկովյան «Բարև» մշակութային ակումբի նախաձեռնությամբ։
Ֆիլմը Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի արդյունքում ձևավորված, Հայաստանի տարբեր համայնքներից հավաքած պատմություններից ու երգերից կազմված ազգագրական համախումբ է։ Այս ֆիլմն ընդգծում է ժողովրդական երաժշտությունը պահպանելու կարևորությունը՝ որպես ազգային ինքնության մաս, և երիտասարդ արվեստագետների փորձարկումների դրական ազդեցությունը վերափոխվող ինքնության վրա։
ՍիվիլՆեթի ֆիլմը Մոսկվայում