Սիվիլիթաս հիմնադրամը անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ`/այսուհետ՝ Մրցույթ/` համաձայն հիմնադրամի կանոնադրության 6.11.15 կետի:
Մրցույթի հայտերն ընդունվում են Սիվիլիթաս հիմնադրամ, ք.Երևան, Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 հասցեում, սկսած 2021թ. ապրիլի 29-ից մինչև 2021թ. մայիսի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:
Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
- աուդիտորի ՀՀ–ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
- աուդիտորի աշխատանքային փորձը
- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
- աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը,
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` հիմնադրամի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:
Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 40 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2021թ. մայիսի 12-ը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կգնահատի և կամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները: Խորհրդի կողմից մրցույթի արդյունքներն ամփոխելուց հետո և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում խորհրդի համապատասխան որոշման ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում Հիմնադրամը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր: