Նախապատմություն: Ալվանք և Շվանիձոր գյուղերը գտնվում են Մեղրիի շրջանում, Իրանի սահմանին: Երկու գյուղերը միասին 692 բնակչ ունեն: Խորհրդային Միության և նրա տնտեսական համակարգի փլուզումից հետո ջրամատակարարումը սուր խնդիր դարձավ, ռեսուրսների և տեխնիկական աջակցության բացակայության պատճառով: Անցյալում պարսկական տիրապետության տակ գտնվող ժողովուրդները, որոնք սուղ ջրային ռեսուրսների խնդիր ունեին կառուցում էին ստորգետնյա ջրամատակարարման համակարգեր, որոնք կոչվում էին քահրիզներ:Այս համակարգերը կիրառվում էին առօրյա օգտագործման, գյուղատնտեսության և անասնապահության համար: Խորհրդային ժամանակաշրջանում համակարգերը մեծամասամբ բարձիթողի վիճակում էին իսկ տեղի բնակիչները չունեին դրանց պահպանման և կառուցման համար անհրաժեշտ հնարավորություններ:
Քահրիզների վատ վիճակի հետևանքով գյուղերը պատշաճ ջրամատակարարում չունեն, ինչը սահմանափակում է գյուղատնտեսությունը և անասնապահությունը զարգացնելու նրանց հնարավորությունները: Գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգի ծայրահեղ մաշվածությունը այս մեկուսացած համայնքներում ստեղծել է անապահով, անառողջ իրավիճակ: Սա բերում է սանիտարական պայմանների վատացման և նպաստում է ջրի աղտոտվածության հետևանքով առաջացող հիվանդությունների տարածմանը: Չնայած մի ամբողջ տարածաշրջան (Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան) կախված է եղել այսպիսի աղբյուրներից և ստորգետնյա համակարգերից, դրանք ենթակա են օգտագործման և ֆունկցիոնալ են միայն այն դեպքում, եթե ճիշտ և պարբերաբար մաքրվում և պահպանվում են` շարունակական ջրամատակարարում ապահովելու համար: Այս համակարգերը երկար տարիներ գոյություն են ունեցել այս երկու գյուղերում` այս կամ այն պայմաններում, անսարքության այս կամ այն մակարդակում: Դրանք շարունակվել են օգտագործվել, թեև ոչ մշտապես և ոչ որպես մաքուր ջրի աղբյուր:
Նպատակը: Նախագծի նպատակն է Մեղրիի շրջանի հեռակա գյուղերի բնակչության համար ջրամատակարարման մատչելիության ապահովումը: Նախագծի հատուկ նպատակներն են` վերականգնել և վերակառուցել ստորգետնյա ջրամատակարարման համակարգը Ալվանք և Շվանիձոր գյուղերում և տեղում մշակել ու զարգացնել անհրաժեշտ պայմաններ համակարգի շարունակական պահպանման համար:
Նախագծի իրականացման ավարտին ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1. Վերականգնել Ալվանք և Շվանիձոր գյուղերի բոլոր քահրիզները և անհրաժեշտության դեպքում կառուցել հավելյալ գործող քահրիզներ (ներկայումս յուրաքանչյուր գյուղում 4 քահրիզ կա):
2. Տեղի համայնքներում քահրիզների պահպանման դասընթացներ անցկացնել, որպեսզի համայնքները հնարավորություն ունենան հետագայում ինքնուրույն ապահովել քահրիզների պահպանումը:
3. Կազմակերպել տասնօրյա այցելություն Իրան դասընթացներն անցած մասնագետների համար` սովորեցնելու նրանց ճանաչել քահրիզների համակարգը, դրա պահպանման և վերանորոգման հմտությունները սովորելու նպատակով:
4. Յուրաքանչյուր համայնքում ստեղծել կառավարման խորհուրդներ, քահրիզների պահպանման և ընդանուր ծախսերի համար համայնքի անդամներից գումար գանձելու համար:
5. Քարտեզագրել և փաստաթղթավորել վերակառուցված ջրամատակարարման համակարգը հետագա պահպանման և մոնիթորինգի համար:
6. Ստեղծել ձեռնարկ, որը կնկարագրի այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են համակարգում ջրի անխափան հոսքը ապահովելու համար:
7. Վերականգնողական աշխատանքների մասին նկարահանել ֆիլմ, որը կօգտագործվի համակարգի կարևորության և իրականացվող ծրագրի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, ինչպես նաև համայնքի համախմբվածությունը խթանելու համար:
Նախագծի մոտեցումները, կազմակերպումը և ժամկետը: Ալվանք և Շվանիձոր գյուղերում ծրագիրը կվերակառուցի և կնպաստի գոյություն ունեցող քահրիզների երկարաժամկետ պահպանմանը` փորձառու իրանցի փորձագետների օգնությամբ, որոնք ոչ միայն կվերանորոգեն համակարգը, այլև կապահովեն տեխնիկական հմտությունների ուսուցում, որը անհրաժեշտ է գյուղի բնակիչներին համակարգի հետագա ճիշտ պահպանման համար: Այս նախաձեռնությամբ դեռևս ամբողջությամբ չի ապահովվի լիարժեք ջրամատակարարման և սանիտարական համակարգ, որը բարձրորակ խմելու ջուր կմատակարարի: Այդուհանդերձ այս նախագիծը կլինի առաջին քայլը մի քանի ջրամատակարարման կետերի միջոցով գյուղի բնակիչների համար ստորգետնյա ջուրը մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ:
Նախագիծը կկառավարվի Երևանի կենտրոնական գրասենյակից փոքր խմբի կողմից: Նախագծի իրականացման թիմը կազմված կլինի նախագծի տնօրենից, նախագծի համակարգողից և վարչական աջակցություն ապահովող աշխատակազմից: Նախագծի տնօրենը պատասխանատու կլինի նախագծի ընդանուր վերահոսկողության համար, ինչպես նաև ֆինանսների տնօրինման, կառավարության և բարեգործական կազմակերպությունների հետ հարաբերությունների համար, նախագծի վերաբերյալ իրազեկման և հետագա զարգացման համար: Նախագծի համակարգողը պատասխանատու է նախագծի իրագործման համար: Նա կզբաղվի տեղական ղեկավարների և գյուղացիների հետ հարաբերություններով, վերականգնողական աշխատանքների և համայնքային համախմբման համակարգմամբ: Նախագծի իրականացման թիմը կունենա նաև երկու տեղական ներկայացուցիչ` շինարարությունը ղեկավարող ճարտարապետ և օգնական: Ճարտարապետը պատասխանատու կլինի ոչ միայն առօրյա գործողությունների և տեխնիկական ապահովման համար այլև կզեկուցի տեղի ունեցածի մասին կենտրոնական գրասենյակ: Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները երկու ամսվա պարբերականությամբ կայցելեն շրջան ընդանուր վերահսկողության և ղեկավարման համար:
Նախագիծը կնախաձեռնի և կզարգացնի ջրի կառավարման խորհրդի ոչ պաշտոնական ընտրություններ, որը պատասխանատու կլինի շահառու համայքներում վերակառուցված ջրամատակարարման համակարգի կառավարման համար: Խորհուրդները, ձևաչափը, անդամները, ջրի նախնական վարձը կհաստատվեն համայնքային ժողովների միջոցով: Կներդրվեն կարճաժամկետ և երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ ամենախոցելի խավերը նույնպես կարող են շահել նախագծի իրականացումից: Սա շատ նուրբ խնդիր է , մասնավորապես երբ խոսքը համակարգի պահպանման համար վճարումների մասին է: Այս խնդիրը հատուկ ուշադրություն է պահանջում` կառավարման համակարգում ներառման սկզբունքը հաշվի առնելով : Պարբերական համայնքային ժողովները պետք է երաշխավորեն, որ շահառու համայնքները ստանձնեն ջրամատակարարման համակարգի սեփականության պատասխանատվությունը: Համայնքի ղեկավարները կարևոր դեր պետք է ունենան , համայնքի անդամների ակտիվ մասնակցությունը խրախուսելու գործում:
Նախագծի իրականացման թիմը սերտորեն կհամագործակցի տեղական իքնակառավարման մարմինների հետ, վճարումները երաշխավորելու և հետագա պահպանման գործողությունները կազմակերպելու համար, ինչն էլ կապահովի համակարգի հետագա կենսունակությունը: Համայնքների հետ աշխատելու ընթացքում ստեղծելով ղեկավար խորհուրդներ, նախագծի իրականացման թիմը առաջնային ուշադրություն կդարձնի կառավարման սկզբունքների վրա: Նախագծի իրկանացման և որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև կառավարման խորհուրդների ստեղծման ընթացքում թիմը կհիմնվի թափանցիկության, մասնակցության և ներգրավվածության սկզբունքների վրա, որպեսզի ապահովի, որ ծրագրի ընձեռած հնարավորություններից օգտվեն բնակչության բոլոր` այդ թվում և ամենախոցելի շերտերը: