Նպատակը. Նախագծի նպատակն է նպաստել աղքատության նվազմանը Հայաստանի գյուղական վայրերում մշակելով և իրագործելով գյուղացիների եկամուտի ավելացման ծրագրեր` ֆերմերային տնտեսություններին ավտոմատացված կթի ագրեգատներ մատակարարելով:
Հիմնական խնդիրը. Կաթի արտադրությունը ավանդաբար եղել է Հայաստանի գյուղական համայնքների գործունեության հիմնական ոլորտներից մեկը: Չնայած կաթի արտադրությունը Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում աճել է միջինը 34%-ով, Հայաստանյան շուկայում կաթը հիմնականում ներմուծվում է:
Հայաստանում ձևավորվել է կաթի և կաթնամթերքի լուրջ մրցակցային շուկա, և հնարավորություն կա, որ կաթնամթերք արտադրող ֆերմերները երկրի ներսում իրական տնտեսական առաջատար դառնան: Այնուամենայնիվ, կարողության բացակայության պատճառով արդյունաբերությունը շարունակում է գործել հնարավոր պոտենցիալի 30%-ի չափով:
Կաթի արտադրության գործընթացը մի ողջ համակարգ է, սկսած կաթնատվության շրջանից միչև փաթեթավորված արտադրանքի տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանի կարգավորումը` կաթնարտադրության վայրից մինչև վաճառակետ:
Ներկայում կաթի արտադրության հետ-արտադրական շրջանը Հայաստանում համեմատաբար կայուն է և արդյունավետ: Այդուհանդերձ մինչ-արտադրական շրջանը պահանջում է ավելի խորը զարգացում բազմաթիվ մակարդակներով: Խնդիրը ոչ միայն ազնվացեղ կովերի կարիքն է, այլ նաև մեխանիկականի փոխարեն կաթնարտադրության մեջ ձեռքով աշխատելու ավանդույթը, որ ի թիվս այլ գործոնների, կանխարգելում է երկրի կաթնարտադրության առաջընթացն ու մրցունակությունը` թե’ ազգային, թե’ միջազգային շուկայում:
Կաթ արտադրող միջին ֆերմերային տնտեսությունը բաղկացած է վեց հոգուց, ունի 3-10 կով, որոնցից յուրաքանչյունը արտադրում է տարեկան միջինը 1500-2000 լիտր կաթ: Հայաստանում մեկ լիտր կաթի միջին գինը 100 դրամ է: Այդ պատճառով, նույնիսկ եթե ֆերմերը ունի 10 կով, որոնցից յուրաքանչյուրը տալիս է 2000 լիտր կաթ, այնուամենայնիվ նրա տարեկան եկամուտը կազմում է 2000000 դրամ (մոտավոր $6700): Հաշվի առնելով մեկ կովի համար նախատեսված տարեկան ծախսերը, որը մոտավորապես կազմում է $500, ֆերմերի տարեկան մաքուր շահույթը կազմում է ընդամենը $1700: Այս գումարը բավարար չէ վեց հոգուց կազմված ընտանիքի օրվա հացը հոգալու համար:
Ներկայում կաթի արտադրության միջին հաշվարկը ցույց է տալիս, որ ֆերմերային տնտեսությանը գոյությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է 35 կով: Սա կբարձրացնի նրանց տարեկան մաքուր եկամուտը միչև $6000: Բացի այդ մեկ կթի ագրեգատի օգտագործումն ու բարելավված բազմացման փորձը կարող է բարձրացնել եկամուտը շուրջ 30%-ով:
Ակնկալվող արդյունքները. Ավտոմատացված կթի ագրեգատներ մատակարարելով, նախագիծը ակնկալում է հասնել հետևյալ արդյունքներին:
• Ֆերմերները հնարավորություն կունենան բարձրացնել կթման արդյունավետությունը և արտադրված կաթի քանակը: Միաժամանակ նրանք կկրճատեն իրենց ծախսերը` արտաքին աշխատուժին վարձատրելու համար:
• Կաթի ընդանուր որակը կբարելավվի` ապահովելով սանիտարական նորմերը և պահելով բակտերիաների մակարդակը նորմայից ցածր:
Նախագծի նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության ընդանուր բարելավումն է:
Նախագծի հատուկ արդյունքներն են.
• ֆերմերների համար կթի ագրեգատների գնումն ու մատակարարումը վարկավորման միջոցով, ՙԱշտարակ կաթ՚ ընկերության և ՙԿաթնարտադրության զարգացման ասոցիացիայի՚ հետ համագործակցությամբ:
• Ագրեգատի օգտագործման ու պահպանման հատուկ դասընթացներ ֆերմերների համար:
• Ֆերմերներին համապատասխան գիտելիքների տրամադրում` կթման չափանիշները պահպանելու համար:
Նախագծի կարգավիճակը
Նախագծի գործունեության պահից, 2008թ. սեպտեմբերից, նախագիծն արդեն վեց կթի ագրեգատ է հատկացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերի մի շարք ֆերմերների: Եւս 36 ագրեգատ կբաժանվի ֆերմերներին 2009 թ. փետրվար-մարտ ամիսներին: Այս ագրեգատների ձեռքբերումըֆինանասավորվել է Արգենտինայի հայկական համայնքի կողմից և գնվել են Իրանում տրանսպորտային տեղափոխումների ծախսերը կրճատելու նպատակով:
Ագրեգատները հատկացվում են ֆերմերներին իրենց սկզբնական արժեքով` անտոկոս:
Այդուհանդերձ ֆերմերները պետք է վճարեն ագրեգատի արժեքը 12 ամսվա ընթացքում: Այդ գումարը կօգտագործվի նոր ագրեգատներ գնելու և շահառուների թիվը մեծացնելու համար: