Սեպտեմբերի 29-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Ինտերնյուսի հետ համատեղ անցկացվող «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը։ ՍիվիլՆեթի լրագրող Ժաննա Պողոսյանն արժանացավ «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» ժյուրիի հատուկ եւ խրախուսական մրցանակին: Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար տեսանյութին մրցանակ շնորհվեց լավագույն թվային պատմություն անվանակարգում:
Նույն տեսանյութի պատրաստման ընթացքում արված «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար «Ավրորա» լուսանկարչական մրցույթի շրջանակում մրցանակ էր ստացել ՍիվիլՆեթի լուսանկարիչ-օպերատոր Սարգիս Բուլղադարյանը։
Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար