
Սիվիլիթասի չորրորդ տարեկան զեկույցը, ինչպես անցյալ տարիներին, Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական կարևորագույն զարգացումների մասին է։ Հայաստանը վերլուծվում է տարածաշրջանային համատեքստում՝ հարևանների հետ և հարևանների միջև հարաբերությունների շրջանակում, և տրվում է Հայաստանի վրա այդ ամբողջության ազդեցության գնահատականը։ Հայաստանի ներքին պատկերը ներկայացվում է ժամանակագրական և ինստիտուցիոնալ զարգացման առումներով։ Տարվա տնտեսական զարգացումների ներկայացումը լի է վիճակագրական տվյալներով ու վերլուծությամբ։ Ներդիրը պատկերավոր ձևով ներկայացնում է 2012-ի բյուջեն։
«Հայաստան 2011. Առանց պատրանքների»