Հայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ իհարկե պատկերացնում են, թե ինչպես է գոյանում պետական բյուջեն: Սակայն, թերևս քչերն են հետևում, թե ինչպես է պետությունը ծախսում հավաքված գումարները: Այս բացը լրացնելու նպատակով էր, որ Սիվիլիթաս հիմնադրամն իր “Հայաստան 2011. առանց պատրանքների” տարեկան զեկույցում մի առանձին բաժնով ներկայացրեց այս տարվա բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրը:
Այս տարվա համար պետությունը առանձնացրել է տասնմեկ հիմնական ուղղություն`
- Սոցիալական պաշտպանություն – 271.93 միլիարդ դրամ
- Ընդհանուր կառավարում – 153.16 միլիարդ դրամ
- Պաշտպանություն – 146.22 միլիարդ դրամ
- Տնտեսության ֆինանսավորում – 97.01 միլիարդ դրամ
- Կրթություն – 108.43 միլիարդ դրամ
- Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 60.78 միլիարդ դրամ
- Առողջապահություն – 62.46 միլիարդ դրամ
- Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ – 42.49 միլիարդ դրամ * Պահուստային ֆոնդեր – 25.80 միլիարդ դրամ
- Սպորտ և մշակույթ – 17.98 միլիարդ դրամ
- Շրջական միջավայրի պաշտպանություն – 8.88 միլիարդ դրամ:
Այդ տասնմեկ հիմնական ուղղությունները (բացառությամբ պահուստային ֆոնդերի) իրենց հերթին բաժանված են առանձին ճյուղերի:
Ինչպես է ծախսում պետությունը