Screen-Shot-2011-11-01-at-9.31Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

Ծրագիրը երեք նպատակ էր հետապնդում։ Առաջինը և ամենակարևորը քաղաքացու կարծիքի արժևորումն է: Ստեղծելով վստահելի և կայուն մեխանիզմ՝ ներգրավելու բոլոր տարիքային խմբերը և աշխարհագրական վայրերը ներկայացնող մարդկանց կարծիքներ, ինչպես հարցման մասնակիցները, այնպես էլ հարցման արդյունքների մասին կարդացողներն ու իրենց տեսակետների արտացոլումը պատասխաններում գտնողները կլցվեն հավատով, որ թե՛ անհատի, թե՛ հանրության կարծիքը արժեք ունեն և գնահատվում են:

Երկրորդ՝ պարբերաբար և հետևողականորեն առաջարկել հանրային կարծիքի վստահելի, արժանահավատ պատկեր՝ նպատակ ունենալով արժևորել հանրային կարծիքը՝ որպես գործիք քաղաքականություն մշակելու համար:

Վերջապես, հանրային հարցումներ անցկացնելու երրորդ նպատակը հանրային քննարկումների շրջանակներն ընդլայնելն է՝ բարձրաձայնելով նոր հարցեր և նոր ու տարբեր պատասխաններ առաջարկելով հին ու բազմիցս հնչեցված հարցերին: Երկուսն էլ խիստ կարևոր են՝ առանց ծամծմված և հնացած տեսությունների ու եզրահանգումների հանրային քննարկումներ ունենալու և շարունակելու համար:

Անշուշտ, վստահելի, արժանահավատ և օբյեկտիվ հարցումները այլ նպատակների էլ են ծառայում: Ավելի լավ միջոց չկա չափելու համար փոխակերպումները հասարակության մեջ՝ փոփոխություն վերաբերմունքի, հույսերի և սպասումների մեջ, նոր արժեքների, սովորույթների ձևավորման մեջ՝ առանց պարբերաբար և շարունակաբար պատասխաններ հավաքագրելու հստակ սոցիոլոգիական հարցերի:

Մեթոդաբանություն

Նպատակ ունենալով հանրային հարցումների գործընթացը հնարավորինս և առավելագույնս
ճշգրիտ, թափանցիկ և վստահելի դարձնել՝ «Սիվիլիթաս»-ըvoid0 սկսեց համագործակցել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) գրասենյակի հետ: Թբիլիսիում տեղակայված ՀՌԿԿ կենտրոնական գրասենյակի փորձագետները խորհրդատվություն տրամադրեցին աշխատակազմի ընտրության, հարցերի շարադրման և հարցման ընդհանուր գործընթացի վերաբերյալ դասընթացների մասով:

ՀՌԿԿ փորձագետները մասնակցեցին նաև հարցվողների ընտրությանը՝ երաշխավորելու հարցվողների ժողովրդագրորեն ներկայացուցչական ընտրանքի կատարումը, որտեղ ընդգրկված մասնակիցները կվստահեն գործընթացին՝ անկեղծ կլինեն իրենց պատասխանների մեջ և մտավախություն չեն ունենա, թե ինչպես կընկալվեն կամ կօգտագործվեն իրենց պատասխանները:

Հարցեր

void0-2Հարցերն ուղղվում են երկու օրվա ընթացքում մոտ հազար տնային տնտեսությունների ողջ Հայաստանով մեկ:

Առաջին հարցման հարցաշարն անդրադառնում է մի շարք թեմաների: Ստորև բերված պատկերները ներկայացնում են հնչած պատասխանները:

Ավելի քան հազար տնային տնտեսությունների հարց է ուղղվել մարդկանց՝ ժամանակավոր կամ մշտապես արտագաղթելու մտադրության վերաբերյալ:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին, երբ արտագաղթի խնդրի շուրջ ակտիվ քննարկումներ էին ծավալվում հասարակության լայն շրջանակներում: Ե՛վ արտաքին ուղևորաշրջանառության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը, և՛ անհատական պատմություններում իշխում էր մտայնությունը, թե արտագաղթն այլևս սանձել հնարավոր չէ:

void0-1

Հարցվածների գրեթե կեսը մտածում է ժամանակավոր արտագաղթի մասին, բայց մոտ մեկ քառորդն է ցանկանում մշտապես արտագաղթել: Հետաքրքրական է, որ երկիրը մշտապես լքել ցանկացողների մոտավորապես նույնքան մասը արտերկրում բնակվող ընտանիքի անդամ ունի, որքան երկիրը լքելու ցանկություն չունեցողները:

Ինչպես սոցիոլոգներն են ասում, մարդիկ արտագաղթում են, որովհետև կարող են: Իսկ արտերկրում ընտանիքի անդամ ունենալը (Հայաստանի ամեն չորս քաղաքացուց մեկն ընտանիքի անդամ ունի արտերկրում) նպաստող հանգամանք է: Ի դեպ՝ հարցվածների մեծ մասի ընկալմամբ՝ «արտերկիրը» չէր ներառում Ռուսաստանը:

Սեպտեմբերի կեսին իրականացրած հարցումը վերաբերում էր անկախությանը: Հարցվածների 89%-ի համար անկախության օրը տոն է: Եվս 86%-ը հպարտ է, որ Հայաստանի քաղաքացի է: Հարցվածների 68%-ը կրկին կքվեարկեր անկախության համար, եթե անկախության հանրաքվեն անցկացվեր հարցման օրը:

Ավելի վաղ՝ մայիսի կեսին անցկացված հարցումը վերաբերում էր ինտերնետի օգտագործմանը և տարածվածությանը: Ինտերնետից չի օգտվում հարցվածների 46%-ը, իսկ 21%-ն օգտվում է ամեն օր: Որպես ինտերնետից չօգտվելու գլխավոր պատճառ չօգտվողների 38%-ը նշել է ֆինանսական միջոցների անբավարարությունը, 32%-ը՝ համակարգիչ չունենալը, իսկ 19%-ն ասել է, որ դրա կարիքը չի զգում:

Սույն հոդվածը տպագրվել է Օրակարգ տնտեսական օրաթերթում նոյեմբերի 1-ին, 2011թ.:

Հանրային հարցումներ