Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական:
Մենք չենք խուսափում նոր հարաբերություններ կերտելու բարդ գործընթացի դժվարություններից` հսկայական քաղաքական, հոգեբանական և գործնական մարտահրավերների ենթատեքստում: Բայց այս արձանագրություններին մենք դեմ ենք բոլորովին այլ` անվտանգության և քաղաքական սկզբունքային պատճառներով: Մենք ցանկանում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները ձևակերպող փաստաթղթերը հիմնված լինեն հարգանքի ու հեռատեսության վրա և, որ ամենակարևորն է, կենսունակ լինեն: Այս արձանագրություններն այդպիսին չեն: Մենք ցանկանում ենք, որ փաստաթղթերը սահմանեն 21-րդ դարին հարիր հարաբերություններ, որոնք անկեղծ են թե՛ անցյալի դժբախտությունների, թե՛ այսօրվա քաղաքական իրողությունների վերաբերյալ: Այս փաստաթղթերն այդպիսին չեն:
Մեզ բաժանող պատմական վերքն ու փոխադարձ անվստահությունը ընդունելու կամ առնվազն այդ թեման շրջանցելու փոխարեն, փաստաթուղթը միակողմանի նախապայմաններ է դնում մեր առաջ և միակողմանի զիջումներ պարտադրում: Հարաբերությունների նորմալացումն այսպիսով սկիզբ է առնում հայկական կողմի կապիտուլյացիայով:
Այս փաստաթղթերը, հազիվ ստորագրված, և նույնիսկ դեռ վավերացված չլինելու պայմաններում, արդեն իսկ, հնարավոր է անվերադարձ, խարխլել են ազգային անվտանգության և ազգային ինքնության երեք կարևորագույն խնդիրների շուրջ Հայաստանի դիրքերը:
Նախ` այս արձանագրությունները կխոչնդոտեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման բնականոն ընթացքը: Պատճառներն ակնհայտ են: Հայկական կողմի բոլոր պնդումները, որ հայ-թուրքական գործընթացը չի առնչվում հայ-ադրբեջանական խնդիրներին, առնվազն անարժանահավատ են: Հայ-թուրքական սահմանի բացման և ղարաբաղյան խնդրի միջև կապն ակնհայտ էր հենց սկզբից: Այժմ դա արդեն անվիճելի փաստ է: Եթե նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայությունը ստորագրման արարողությանը բավարար չէր, ապա ստորագրման արարողության վերջին պահին Թուրքիայի կողմից այդ կապի մասին հայտարարության փորձը կանխելու լարված ջանքերը ավելի քան խոսուն էին: Վերջին հարվածը սակայն հաջորդ օրը Թուրքիայի վարչապետի միանշանակ պայմաններ ներառող հայտարարությունն էր, որն ամրապնդվեց իր` իշխող կուսացկության զորակցությամբ, որի հետ հանդիպման ավարտին վարչապետը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները առանց տարածքների վերադարձի:
Ցանկացած ընդունելի բանակցային լուծում պահանջելու է որոշակի զիջումներ հայկական կողմից, մասնավորապես ԼՂՀ հարակից տարածքների հետ կապված զիջումներ: Շատերը կասեն, որ այդ զիջումները խնդրի կարգավորման դեպքում պետք է արվեին` անկախ հայ-թուրքական հարաբերություներից: Ճիշտ է: Բայց այսօր ստեղծված մթնոլորտում, երբ Թուրքիան ամեն առիթով ակնարկում է առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման “տարածքների վերադարձի” մասին, նույնիսկ ամենատրամաբանական զիջումները, որ հայկական կողմը կարող էր պատրաստ լինել անելու, գրեթե անհնար կդառնան այս կամ որևէ այլ վարչակազմի համար, քանի որ դրանք կընկալվեն որպես ճնշման տակ պարտադրված զիջումներ` բաց սահմանի և ոչ թե Ղարաբաղի անկախության դիմաց: Նույնիսկ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները և բացի սահմանը բացառապես այն ակնկալիքով, որ հայերը կզիջեն տարածքները մոտ ապագայում, միևնույն է` Թուրքիայի ղեկավարության շարունակական և պարտադրող պնդումների համատեքստում նման սպասումներն ինքնին կվերածվեն պայմանի, որ սահմանի բացումը իրականացվում է ապագա զիջումների դիմաց:
Երկրորդ` ցեղասպանության խնդրի շուրջ բանավեճի բնույթը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Արձանագրությունների թանաքը դեռ չէր էլ չորացել, երբ միջազգային լրատվամիջոցներն ու փորձագետները սկսեցին բարձրաձայնել իրենց ձևակերպումները, խուսափելով ցեղասպանություն բառից, վկայակոչելով արձանագրության համապատասխան դրույթն ու խոսելով այն մասին, որ ենթահանձնաժողովը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Այլ կերպ ասած, մենք Թուրքիայի դիրքորոշման ֆորմալացումն ենք հրամցրել միջազգային հանրությանը: Եթե նախկինում հայերը, միջազգային փորձագետները և տասնյակ երկրներ քաղաքական և պատմական այդ իրողություններն արդեն որակել էին որպես ցեղասպանություն, իսկ թուրքական կողմը շարունակում էր հերքել պատմությունն ու ցեղասպանության փաստը, այսօր պաշտոնական Թուրքիայի “կասկածները” լեգիտիմացվել են և դրանք կմիջազգայնացնեն այդ իրադարձությունների, դրանց պատճառների և հետևանքների հերքումը` այդպիսով ամրապնդելով պատմական և ազգագրական ստատուս քվոն: Հայերը կներքաշվեն հերքման նոր շրջանի մեջ, պայքարելով հզոր պետության մեքենայի դեմ, որը շարունակում է յուրովի վերաշարադրել պատմությունը` ամրապնդելով ցեղասպանության հետևանքները:
Ի վերջո, այս փաստաթուղթը անզգուշորեն ու կոպտորեն դիպչում է ամենացավոտ խնդիրներից մեկին` սահմանների և հողային պահանջների խնդրին: Հայաստանի ոչ մի վարչակազմ չի հայտարարել, որ նման պահանջներ ունի Թուրքիայից: Այսօր սակայն այս նուրբ հարցը դարձել է հիմնական խնդիրներից մեկը: Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն հայտարարում է, որ այս արձանագրությունները վերահաստատում են Լոզանի համաձայնագրի դրույթները, դա նշանակում է, որ սեղանի վրա են նաև ռեպարացիայի և փոխհատուցման խնդիրները: Ես այսօր չեմ պահանջում Մարաշում իմ նախնիների տունը: Բայց եթե այդ պահանջն այդքան վերացական է, ինչո՞ւ է Թուրքիան ստիպում, որ ես հրաժարվեմ այդ տան հետ իմ պատմական կապից:
Կարևոր է հասկանալ, որ հողային պահանջը 100 տարի առաջ Թուրքիայում հայկական սեփականության հետ կապված պարզունակ զգացական խնդիր չէ: Հողային խնդիրը նաև ղարաբաղյան հակամարտության կարևորագույն բաղկացուցիչ է: Եթե ընդամենը 100 տարի անց Թուրքիան կարողանում է պաշտոնականացնել և օրինականացնել ուժով վերցրած հողերի հանդեպ իր հսկողությունը, ինչու պետք է հայերը չընտրեն սպասելու ճանապարհը, եթե դա նրանց կարող է հնարավորություն տալ օրինականացնել ԼՂՀ-ն շրջապատող տարածքների վերահսկողությունը:
Շաբաթ օրը Հայաստանի նախագահը հանդես եկավ ուղերձով, որը հրապարակվեց արձանագրությունների ստորագրման ծրագրված պահից մի քանի ժամ առաջ: Ուղերձի բովանդակությունն ուղղակիորեն հակասում էր արձանագրությունների բովանդակությանը: Կարելի է նույնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերված փաստարկները այդ արձանագրությունները մերժելու լավագույն հիմնավորումներն էին: Ուղերձը փաստում էր, որ գոյություն ունեն անհերքելի իրողություններ և մենք ունենք անքակտելի իրավունքներ: Մինչդեռ արձանագրությունները կասկածի տակ են դնում մեկը և մերժում են մյուսը: Հայաստանն առանց որևէ պատճառի և առանց անհրաժեշտության զիջեց իր պատմական իրավունքները թե՛ ցեղասպանության ճանաչման թե՛, ինչպես ուղերձում էր ձևակերպված, “հայրենազրկման” խնդիրներում:
Հայաստանի վարչակազմը մի բան ասաց, մի այլ բան ստորագրեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարն արժեզրկվեց:
Գործընթացը գնալով բարդանալու է և խորանալու մեզ համար անբարենպաստ ուղղությամբ թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան գործընթացի մասով: Այս ճանապարհից անմիջապես չհրաժարվելու և գործընթացը զրոյական դիրքերի չբերելու դեպքում այս սխալների հետևանքները ծանր կլինեն ոչ միայն այս վարչակազմի, այլև ողջ հայ ժողովրդի համար:
Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական:
Մենք չենք խուսափում նոր հարաբերություններ կերտելու բարդ գործընթացի դժվարություններից` հսկայական քաղաքական, հոգեբանական և գործնական մարտահրավերների ենթատեքստում: Բայց այս արձանագրություններին մենք դեմ ենք բոլորովին այլ` անվտանգության և քաղաքական սկզբունքային պատճառներով: Մենք ցանկանում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները ձևակերպող փաստաթղթերը հիմնված լինեն հարգանքի ու հեռատեսության վրա և, որ ամենակարևորն է, կենսունակ լինեն: Այս արձանագրություններն այդպիսին չեն: Մենք ցանկանում ենք, որ փաստաթղթերը սահմանեն 21-րդ դարին հարիր հարաբերություններ, որոնք անկեղծ են թե՛ անցյալի դժբախտությունների, թե՛ այսօրվա քաղաքական իրողությունների վերաբերյալ: Այս փաստաթղթերն այդպիսին չեն:
Մեզ բաժանող պատմական վերքն ու փոխադարձ անվստահությունը ընդունելու կամ առնվազն այդ թեման շրջանցելու փոխարեն, փաստաթուղթը միակողմանի նախապայմաններ է դնում մեր առաջ և միակողմանի զիջումներ պարտադրում: Հարաբերությունների նորմալացումն այսպիսով սկիզբ է առնում հայկական կողմի կապիտուլյացիայով:
Այս փաստաթղթերը, հազիվ ստորագրված, և նույնիսկ դեռ վավերացված չլինելու պայմաններում, արդեն իսկ, հնարավոր է անվերադարձ, խարխլել են ազգային անվտանգության և ազգային ինքնության երեք կարևորագույն խնդիրների շուրջ Հայաստանի դիրքերը:
Նախ` այս արձանագրությունները կխոչնդոտեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման բնականոն ընթացքը: Պատճառներն ակնհայտ են: Հայկական կողմի բոլոր պնդումները, որ հայ-թուրքական գործընթացը չի առնչվում հայ-ադրբեջանական խնդիրներին, առնվազն անարժանահավատ են: Հայ-թուրքական սահմանի բացման և ղարաբաղյան խնդրի միջև կապն ակնհայտ էր հենց սկզբից: Այժմ դա արդեն անվիճելի փաստ է: Եթե նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայությունը ստորագրման արարողությանը բավարար չէր, ապա ստորագրման արարողության վերջին պահին Թուրքիայի կողմից այդ կապի մասին հայտարարության փորձը կանխելու լարված ջանքերը ավելի քան խոսուն էին: Վերջին հարվածը սակայն հաջորդ օրը Թուրքիայի վարչապետի միանշանակ պայմաններ ներառող հայտարարությունն էր, որն ամրապնդվեց իր` իշխող կուսացկության զորակցությամբ, որի հետ հանդիպման ավարտին վարչապետը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները առանց տարածքների վերադարձի:
Ցանկացած ընդունելի բանակցային լուծում պահանջելու է որոշակի զիջումներ հայկական կողմից, մասնավորապես ԼՂՀ հարակից տարածքների հետ կապված զիջումներ: Շատերը կասեն, որ այդ զիջումները խնդրի կարգավորման դեպքում պետք է արվեին` անկախ հայ-թուրքական հարաբերություներից: Ճիշտ է: Բայց այսօր ստեղծված մթնոլորտում, երբ Թուրքիան ամեն առիթով ակնարկում է առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման “տարածքների վերադարձի” մասին, նույնիսկ ամենատրամաբանական զիջումները, որ հայկական կողմը կարող էր պատրաստ լինել անելու, գրեթե անհնար կդառնան այս կամ որևէ այլ վարչակազմի համար, քանի որ դրանք կընկալվեն որպես ճնշման տակ պարտադրված զիջումներ` բաց սահմանի և ոչ թե Ղարաբաղի անկախության դիմաց: Նույնիսկ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները և բացի սահմանը բացառապես այն ակնկալիքով, որ հայերը կզիջեն տարածքները մոտ ապագայում, միևնույն է` Թուրքիայի ղեկավարության շարունակական և պարտադրող պնդումների համատեքստում նման սպասումներն ինքնին կվերածվեն պայմանի, որ սահմանի բացումը իրականացվում է ապագա զիջումների դիմաց:
Երկրորդ` ցեղասպանության խնդրի շուրջ բանավեճի բնույթը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Արձանագրությունների թանաքը դեռ չէր էլ չորացել, երբ միջազգային լրատվամիջոցներն ու փորձագետները սկսեցին բարձրաձայնել իրենց ձևակերպումները, խուսափելով ցեղասպանություն բառից, վկայակոչելով արձանագրության համապատասխան դրույթն ու խոսելով այն մասին, որ ենթահանձնաժողովը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին. Այլ կերպ ասած, մենք Թուրքիայի դիրքորոշման ֆորմալացումն ենք հրամցրել միջազգային հանրությանը: Եթե նախկինում հայերը, միջազգային փորձագետները և տասնյակ երկրներ քաղաքական և պատմական այդ իրողություններն արդեն որակել էին որպես ցեղասպանություն, իսկ թուրքական կողմը շարունակում էր հերքել պատմությունն ու ցեղասպանության փաստը, այսօր պաշտոնական Թուրքիայի “կասկածները” լեգիտիմացվել են և դրանք կմիջազգայնացնեն այդ իրադարձությունների, դրանց պատճառների և հետևանքների հերքումը` այդպիսով ամրապնդելով պատմական և ազգագրական ստատուս քվոն: Հայերը կներքաշվեն հերքման նոր շրջանի մեջ, պայքարելով հզոր պետության մեքենայի դեմ, որը շարունակում է յուրովի վերաշարադրել պատմությունը` ամրապնդելով ցեղասպանության հետևանքները:
Ի վերջո, այս փաստաթուղթը անզգուշորեն ու կոպտորեն դիպչում է ամենացավոտ խնդիրներից մեկին` սահմանների և հողային պահանջների խնդրին: Հայաստանի ոչ մի վարչակազմ չի հայտարարել, որ նման պահանջներ ունի Թուրքիայից: Այսօր սակայն այս նուրբ հարցը դարձել է հիմնական խնդիրներից մեկը: Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն հայտարարում է, որ այս արձանագրությունները վերահաստատում են Լոզանի համաձայնագրի դրույթները, դա նշանակում է, որ սեղանի վրա են նաև ռեպարացիայի և փոխհատուցման խնդիրները: Ես այսօր չեմ պահանջում Մարաշում իմ նախնիների տունը: Բայց եթե այդ պահանջն այդքան վերացական է, ինչո՞ւ է Թուրքիան ստիպում, որ ես հրաժարվեմ այդ տան հետ իմ պատմական կապից:
Կարևոր է հասկանալ, որ հողային պահանջը 100 տարի առաջ Թուրքիայում հայկական սեփականության հետ կապված պարզունակ զգացական խնդիր չէ: Հողային խնդիրը նաև ղարաբաղյան հակամարտության կարևորագույն բաղկացուցիչ է: Եթե ընդամենը 100 տարի անց Թուրքիան կարողանում է պաշտոնականացնել և օրինականացնել ուժով վերցրած հողերի հանդեպ իր հսկողությունը, ինչու պետք է հայերը չընտրեն սպասելու ճանապարհը, եթե դա նրանց կարող է հնարավորություն տալ օրինականացնել ԼՂՀ-ն շրջապատող տարածքների վերահսկողությունը:
Շաբաթ օրը Հայաստանի նախագահը հանդես եկավ ուղերձով, որը հրապարակվեց արձանագրությունների ստորագրման ծրագրված պահից մի քանի ժամ առաջ: Ուղերձի բովանդակությունն ուղղակիորեն հակասում էր արձանագրությունների բովանդակությանը: Կարելի է նույնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերված փաստարկները այդ արձանագրությունները մերժելու լավագույն հիմնավորումներն էին: Ուղերձը փաստում էր, որ գոյություն ունեն անհերքելի իրողություններ և մենք ունենք անքակտելի իրավունքներ: Մինչդեռ արձանագրությունները կասկածի տակ են դնում մեկը և մերժում են մյուսը: Հայաստանն առանց որևէ պատճառի և առանց անհրաժեշտության զիջեց իր պատմական իրավունքները թե՛ ցեղասպանության ճանաչման թե՛, ինչպես ուղերձում էր ձևակերպված “հայրենազրկման” խնդիրներում: