Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, իսկ մարտի 21-ին մարզկենտրոն Իջևանում Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրել է իր “Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի” զեկույցը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի “Անկախության ճանապարհով” հատորը: Հիմնադրամի այս երկու հրատարակությունները ներկայացրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Քննարկումներին ներկա են եղել քաղաքային իշխանությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, մտավորականներ, քաղաքականությամբ հետաքրքրվող շարքային քաղաքացիներ: Խոսք է գնացել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապագայի, պատերազմի և խաղաղության, Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:
Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 350 կմ. երկարությամբ ընդհանուր սահման: Մարզը սահմանակից է նաև Վրաստանին: Տավուշով են անցնում Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող Բաթում-Թբիլիսի-Երևան երկաթուղին և Հայաստան մտնող գազատարը: