Աշխարհահռչակ երաժիշտ, Սիվիլիթաս հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Հայաստանում: Գրեմմի մրցանակակիր Սիսթեմ օֆ ը դաուն հանրահայտ ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Երևանում, օգոստոսի 12-ին:
Սերժ Թանկյանը նաև քաղաքական և հասարակական ակտիվիստ է: Նա հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով է և իր երաժշտության միջոցով կարողնում է հասցնել այս խնդիրը ոչ միայն ռոքի երկրպագուներին աշխարհի տարբեր կողմերում, այլև` քաղաքական բեմահարթակներ:
Թանկյանը հայտնի կիթառահար Թոմ Մորելլոյի հետ միասին հիմնել է Արդարության առանցք կազմակերպությունը, որին անդամակցում են բազմաթիվ երաժիշտներ, նրանց երկրպագուները և քաղաքական ակտիվիստներ` սոցիալական արդարության համար պայքարելու նպատակով:
Սերժ Թանկյանը թողարկել է 5 ալբոմ Սիսթեմ օֆ ը դաունի հետ միասն և մեկ սոլո ալբոմ: Այժմ նա աշխատում է իր երկրորդ սոլո ալբոմի վրա: