Դիտել |
Հանրահայտ երաժիշտ և երգահան Սերժ Թանգյանը նաև աչքի ընկնող քաղաքացիական ակտիվիստ է:
Երևանում իր երկրորդ մենահամերգի հաջորդ օրը Թանգյան-ակտիվիստը մասնակցեց քաղաքացիական հասարակությանը նվիրված քննարկմանը: Վերջինս կազմակերպվել էր Կանաչաստան բնապահպանական ՀԿ-ի և Սիվիլիթաս հիմնադրամի կողմից, որի պատվո խորհրդի անդամ է Սերժ Թանգյանը:
Քննարկումը վարում էին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Սարդարը և Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը: Բացման խոսքով հանդես եկավ Կանաչաստան ՀԿ-ի նախագահ Տիգրան Ճորոխյանը:
«Ես երաժիշտ եմ և չեմ ցանկանում ինձ ամբողջությամբ միայն քաղաքացիական ակտիվիզմին նվիրել»,- ասաց Թանգյանը՝ խոսելով իր ներկա զբաղվածությունից: Ինչին ի պատասխան տկն. Ղազարյանն իր ենթադրությունը հայտնեց, թե հավանաբար յուրաքանչյուր ոք պետք է քաղաքացիական ակտիվիստ լինի, որպեսզի ոչ ոք կարիք չունենա ամբողջովին միայն դրանով զբաղվելու:
Խոսելով արվեստի մեջ, իր աշխատանքում ռիսկի դիմելու պատրաստակամությունից՝ Թանգյանն ասաց, որ իր օրակարգը հետևանք, արդյունք է անարդարության մերժման. անարդարության՝ անկախ դրսևորման բնույթից և աշխարհագրությունից: