Դիտել |
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե 1-10 բալանոց սանդղակով որքան կգնահատի Հայաստանի ժողովրդավարությունը, ասաց. «Ես հաճույքով կանդրադառնայի այդ հարցին այն չափանիշներով, որոնց վրա հիմնվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան»։
Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը մեկնարկել է հինգ տարի առաջ, երբ ինքը լքում էր Հայաստանը, իսկ այսօր ծրագիրն ավարտվում է: Ըստ նախկին դեսպանի՝ տվյալ ծրագիրը Հայաստանի ժողովրդավարությունը գնահատում է երեք հարթությամբ։
Ջոն Էվանսի խոսքով՝ հիշյալ ծրագրի վերջին տրանշը առկախվեց, որովհետև Հայաստանը դիտարկվող երեք խումբ չափանիշներից թեև երկուսի մասով՝ ներդրում մարդկային ռեսուրսում և տնտեսական ազատություններ, լավ վիճակում է, սակայն «արդար կառավարում» դասակարգումով Հայաստանը 2006-ին հաջորդող տարիներին զիջել է դիրքերը:
Ջոն Էվանսը Հայաստանի ժողովրդավարությունը 1-100 բալանոց սանդղակով գնահատեց 26, իսկ 1-10 բալանոց սանդղակով՝ 2,6 բալ:
Հոդվածը տպագրվել է Օրակարգ տնտեսական օրաթերթում սեպտեմբերի 29-ին