Սիվիլիթաս հիմնադրամի սերունդների կենտրոնը Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Հրեշտակների տոնածառ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է գրքեր, գլուխկոտրուկներ և խաղեր տրամադրել շրջանային գրադարանների երեխաների անկյուններին: Այս ծրագիրը համընկնում է Սիվիլիթասի մի այլ`«Գրադարանները քաղաքացիական հասարակության կենտրոն» ծրագրի հետ, որը Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ նախատեսում է օգնել շրջանային գրադարաններին բարելավել գրադարանների պայմանները և դարձնել դրանք քաղաքացիներին հյուրընկալող անկյուններ: Սիվիլիթասի աշխատակիցները Էսպասի աջակցությամբ զարդարեցին թղթե հրեշտակներին, ինչից հետո Էսպաս կենտրոնում տեղադրվեց տոնածառ, որի վրա և տեղ գտան հրեշտակները յուրաքանչյուրը իր ցանկությամբ: Ծրագրի առաջին իսկ օրը նվիրաբերվեց առաջին գիրքը: Ինչպես նաև ՀԿ-ներց մեկը նվիրաբերել է 15000 դրամ գիրք ձեռք բերելու նպատակով: Հունվարին բոլոր հավաքված գրքերը, գլուխկոտրուկները և խաղերը կնվիրաբերվեն շրջանային գրադարաններին: Սիվիլիթաս հիմնադրամը հավատում է, որ այս ծրագիրը կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում:
Հրեշտակների տոնածառ