Սիվիլիթաս հիմնադրամը Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հետ միասին Մայիսի 14-ին իրականացրեց “Եղիր դոնոր, փրկիր կյանք” միջոցառումը` Սիվիլիթաս հիմնադրամի երևանյան գրասենյակում: Անցյալ շաբաթ իրականացված միջոցառման արդյունքն այնքան տպավորիչ էր, որ մենք որոշեցինք կրկնել այն:
“Այնքան մարդիկ կան, որոնց կյանքը կախված է համապատասխանող ոսկրածուծի դոնոր գտնելուց և այնքան քչերը գիտեն այդ մասին”,-ասում է Սիվիթաս հիմնադրամի կամավոր Գայանե Սելիմյանը: “Ուրախ եմ, որ շատ մարդիկ պատրաստ են դոնոր դառնալ, հենց որ նրանք տեղեկանում են այդ մասին”:
Բացի մարդասիրական նպատակներից Սիվիլիթասի մասնակցությունը նաև այլ պատճառ ունի: Սիվիլիթասի կամավոր Օլիվիա Քաթրանդջյանի մայրը տառապում է արյան քաղցկեղով: Նրա միակ հույսը ոսկրածուծի փոխպատվաստումն է: Դա իրականացնելու համար բժիշկներին անհրաժշետ է դոնոր, ում արյան ցողունային բջիջները կհամապատասխանեն հիվանդի գենետիկական բջիջներին: Դոնոր գտնելու հավանականությունն ավելի մեծ է հայերի շրջանակներում , և Օլիվիան համագործակցում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հետ`ավելացնելով գրանցվողների քանակը:
“Այս ուրբաթ իմ ծննդյան տարեդարձն է և միակ բանը, որ ես ցանկանում եմ այս տարի, մայրիկիս համար դոնոր գտնելն է ”,- ասում է Օլիվիան: “Բայց խոսքը ոչ միայն իմ մոր մասին է: Մոտ 1300 հայեր դոնորի կարիք ունեն, նույնիսկ 4 տարեկան աղջիկ Ֆիլադելֆիայից: Գրանցվելն այնքան հեշտ է: Ինչու՞ չօգնել:”
Ռեեստրին միանալը հեշտ է: Պահանջվում է միայն փոքրիկ բամբակի կտորի վրա մի քանի բջիջ այտի ներսի կողմից: “Որոշ մարդիկ վախենում էին այն մտքից, որ պիտի արյուն տրամադրեն` կարծելով, որ “տոննաներով” արյուն կկորցնեն: Բայց իրականում դա այնքան պարզ է”,- ասում է Սիվիլիթաս հիմնադրամի կամավոր Տաթևիկ Տերոյանը: “Նրանցից շատերը, ինֆորմացիա ստանալով այն մասին, թե իրականում ինչ է նշանակում դոնոր լինել, հաճույքով միացան և նույնիսկ կանչեցին իրենց ընկերներին և բարեկամներին”:
“Հիանալի էր մոտենալ մարդկանց փողոցում, բացատրել նրանց, որ հազարավոր մարդիկ սպասում են ողջ մնալու միայն մեկ հնարավորության, և ստանալ նրանց աջակցությունն ու պատրաստակամությունը ի պատասխան”,-ասում է Սիվիլիթասի աշխատակից Մանե Գևորգյանը”,- “Եթե 10 տարի առաջ նմանատիպ միջոցառում կազմակերպվեր, մայրիկիս կյանքը նույնպես կարող էր փրկվել… ”:
“Ուրբաթ օրվա միջոցառումից ես ակամա մի միտք հիշեցի”,- ասաց Սիվիլիթասի աշխատակից Անի Նավասարդյանը,-“Պետք չի կասկածել, որ մի խումբ նվիրված մարդիկ կարող են փոխել աշխարհը: Իսկապես, դա մի բան է, որ իրականում եղել է: Կցանկանայի , որ բոլորը հավատային դրան:”
Հաջորդ միջոցառումը կլինի ուրբաթ օրը, Սիվիլիթաս հիմնադրամում, ժամը 5-7: Հասցեն` Հյուսիսային Պողոտա 1, Տերյան-Թումանյան խաչմերուկ, 9 հարկ: