Հայկական բարեգործական ընդհանուր միության և ՀՅԴ Արմեն Կարո կոմիտեի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին, Մոնրեալի Մարիոթ Քորթյարդ հյուրանոցում կայացավ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է Երևանում, 2009 թ. Ապրիլին: Այն Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարարության շրջանի ելույթների ընտրանին է: Գրքում ներառված մոտ հարյուր ելույթների մեծ մասը հնչել է աշխարհի տարբեր ամբիոններից` ՄԱԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ավելի քան տասնյակ միջազգային գիտական կենտրոններում, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի տարբեր հաստատություններում:
Գրքի շնորհանդեսը Երևանում կայացավ ապրիլի 17-ին: Այնուհետև այն ներկայացվեց Հալեպում, Բեյրությում, Բոստոնում, Նյու Յորքում:
Երևանում գիրքը վաճառվում է Արտբրիջ և այլ գրախանութներում: