Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հետ համագործակցաբար Սիվիլիթաս հիմնադրամը մարտի 11-ին իր տարեկան զեկույցը, որը կրում է «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը, ներկայացրեց Ստեփանակերտի մամուլի ակումբում: Շնորհանդեսին, որին ներկա էին Արցախի օրենսդիր, գործադիր իշխանությունների, քաղաքական և քաղաքացիական, փորձագիտական ու լրատվական դաշտի ներկայացուցիչներ, ներկայացվեց նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշագրությունների նոր գիրքը` «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»:
Սիվիլիթասի երկու հրատարակությունները ներկայացրեց լրագրող, հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը: Ծավալվեց բանավեճ, որի ընթացքում շոշափվեցին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները:
Մարտի 13-ին Սիվիլիթասի երկու նոր հրատարակությունները` տարեկան զեկույցը և Վարդան Օսկանյանի նոր գիրքը, կներկայացվի Գյումրիում և Վանաձորում: Մարտի 9-ին դրանք ներկայացվել էին Գորիսում և Կապանում: