Միլանում բնակվող դոկտոր Պիետրո Քյուչուքյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիշատակի պատի հեղինակն է, ինչպես նաև դրա կառուցման աշխատանքների ղեկավարը:
Դոկտոր Քյուչուքյանը, ով նաև Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոսն է, Հայաստան է բերել «Հայերի նկատմամբ արդարացի վերաբերմունք ունեցած» անձանց աճյունները և շիրիմները: Այդ անձանց թվին են պատկանում այն հասարակական-քաղաքական գործիչները, ովքեր օգնել են եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին և հրապարակավ դատապարտել Մեծ եղեռնը: Հայաստան բերված աճյունասափորները պարունակում են Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի և Ջակոմո Գորինիի աճյունները: Ջակոմո Գորինին Օսմանյան կայսրությունում Իտալիայի հյուպատոսն էր և Հայոց մեծ եղեռնի ականատեսը, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետությունում (1918-1920թթ.) հավատարմագրված և Երևանում բնակվող միակ դեսպանը: Պիետրո Քյուչուքյանը հիմնադրել է «Հիշողությունը ապագան է» միջազգային հանձնաժողովը, որը կոչված է հավաստիացնալու, որ Մեծ եղեռնի և զանգվածային տեղահանումների մասին պատմությունները չեն հորինվում միայն Ցեղասպանության ճանաչման պաշտպանների ու ջատագովների կողմից:
Պիետրոյին կարող եք գրել հետևյալ հասցեով. connections@civilitasfoundation.org

http://www.youtube.com/watch?v=pMp2eKKTw30

Միլանում բնակվող դոկտոր Պիետրո Քյուչուքյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիշատակի պատի հեղինակն է, ինչպես նաև դրա կառուցման աշխատանքների ղեկավարը:

Դոկտոր Քյուչուքյանը, ով նաև Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոսն է, Հայաստան է բերել «Հայերի նկատմամբ արդարացի վերաբերմունք ունեցած» անձանց աճյունները և շիրիմները: Այդ անձանց թվին են պատկանում այն հասարակական-քաղաքական գործիչները, ովքեր օգնել են եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին և հրապարակավ դատապարտել Մեծ եղեռնը:

Հայաստան բերված աճյունասափորները պարունակում են Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի և Ջակոմո Գորինիի աճյունները: Ջակոմո Գորինին Օսմանյան կայսրությունում Իտալիայի հյուպատոսն էր և Հայոց մեծ եղեռնի ականատեսը, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետությունում (1918-1920թթ.) հավատարմագրված և Երևանում բնակվող միակ դեսպանը: Պիետրո Քյուչուքյանը հիմնադրել է «Հիշողությունը ապագան է» միջազգային հանձնաժողովը, որը կոչված է հավաստիացնալու, որ Մեծ եղեռնի և զանգվածային տեղահանումների մասին պատմությունները չեն հորինվում միայն Ցեղասպանության ճանաչման պաշտպանների ու ջատագովների կողմից:

Պիետրոյին կարող եք գրել հետևյալ հասցեով. connections@civilitasfoundation.org

 

Պիետրո Քյուչուքյան