http://www.youtube.com/watch?v=QKg3h4-PtEE

Արտբրիջ գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավանը իր գործունությունը ծավալում է ոչ միայն բիզնեսի բնագավառում, այլ փորձում է աջակցել տեղական արվեստագետներին, հրատարակողներին` տարբեր ցուցահանդես – վաճառքներ կազմակերպելով  Արտբրիջում:

Շաքեն համագործակցում է տեղական հրատարակողների հետ` հասարակական հիմունքներով, քաջալերելով նրանց տրամադրել գրքերը ավելի էժան գներով, այնուհետև դրանք հասանելի դարձնում սահմանամերձ գյուղերին: Ծրագրի նպատակն է հետաքրքրել մայրաքաղաքից դուրս սովորող ուսանողներին և աշակերտներին, որպեսզի “գան և թերթեն գրքերը”, որը կարող էդնել գրքի ապագա շուկայի հիմքերը, միաժամանակ աջակցելով Հայաստանյան հրատարակողներին և գրականության վաճառքով զբաղվողներին:

Շաքե-ին կարող եք գրել connections@civilitasfoundation.org հասցեով:

Արտբրիջ գրախանութ-սրճարան