
Սիվիլիթաս հիմնադրամի համոզմամբ՝ ժողովրդավարությունն ու զարգացումը պետք է ընթանան զուգահեռաբար՝ մեկը մյուսին լրացնելով: Սիվիլիթասի Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունն առաջարկում է ծրագրեր, որոնք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ներգրավում են տեղական, միջազգային և Սփյուռքի հնարավորություններն ու ներուժը: Սիվիլիթասը խրախուսում է մասնակցությունն այս գործընթացներին, աջակցում արդեն իսկ գործող նախագծերին, որոնք միտված են իրական ժողովրդավարացմանն ու կայուն զարգացմանը: