«Սարն ի վեր» ծրագիրը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայերի և թուրքերի հարաբերությունների մութ ու դեռևս չարծարծված անձնական բարդ զրույց-քննարկումներին: Սա ճամփորդական նախաձեռնությունների շարք է, որի ընթացքում հայ և թուրք նշանավոր մարդիկ խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական խնդիրների մասին, որոնց նրանք առերեսվել են իրենց «անձնական ճամփորդությունների» ժամանակ, ներկայացնում առաջ շարժվելու իրենց տեսակետները: Զրույցներն անցկացվում են Թուրքիայի և Հայաստանի հանրային տարբեր վայրերում (դպրոցներ, համալսարաններ, ռադիոկայաններ, թատրոններ ու թանգարաններ), ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել համակարգված, կայուն հանրային քննարկումներին՝ վերափոխելու անցյալի ու ներկայի շուրջ ապատեղեկատվության և թյուրիմացության առկա միջավայրը թե՛ թուրքերի, թե՛ հայերի, թե՛ միջազգային հանրության շրջանում: Զրույցները տեսագրվում և տեղադրվում են եռալեզու կայքում՝ ավելի մեծ լսարանի հասանելի լինելու համար: Ծրագրի նպատակն է նաև նպաստել Ցեղասպանության հետևանքների շուրջ փոխըմբռնման սկզբնական քայլերին, հատկապես 100-րդ տարելիցի շրջանակում: Ծրագիրը սկզբնական աջակցությունը ստացել է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամից:
Սարն ի վեր